Ռուսական մամուլը պնդում է, որ ԱՄՆ-ից Թուրքիա մեկնած ինքնաթիռում միջուկային զենք է եղել

Ռուսական մամուլը պնդում է, որ ԱՄՆ-ից Թուրքիա մեկնած ինքնաթիռում միջուկային զենք է եղել

25 Մարտ 2020 – ՌԱԶՄԱԿԱՆ:

Մարտի 24-ին ԱՄՆ-ի Քիրթլենդ ռազմաբազայից օդ բարձրացած Boeing C-17 Globemaster III տիպի բեռնափոխադրող ինքնաթիռ է վայրէջք կատարել Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիք ռազմաբազա: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ մի վարկած են առաջ քաշում, ըստ որի՝ այդ ինքնաթիռի մեջ եղել է միջուկային զենք:

Նման վարկածի պատճառ է դարձել այն, որ վերոնշյալ ինքնաթիռն առանց տրանզիտի անցել է 11.000կմ, ապա նոր վայրէրջք կատարել: Ռուսական մամուլը պնդում է, որ նման թռիչք իրականացնելու համար ինքնաթիռը հատուկ նախապատրաստական աշխատանքներ պետք է անցներ:

«Սովորաբար նման ինքնաթիռները երկար թռիչքներ իրականացնելու համար մինչև վերջնակետին հասնելը, պարտադիր վայէրջք են կատարում երրորդ երկիր, որպեսզի լիցքավորվի վառելիքով»,- գրում է ռուսական մամուլը

Ուշագրավ է նաև այն, որ ըստ ռուսական մամուլի՝ ամերիկյան այդ ռազմաբազայում առկա է մոտ 50 միավոր միջուկային զենք: Ընդ որում այդ ինքնաթիռն օգտագործվում է հիմնականում ՆԱՏՕ-ի զինված ուժերի կողմից:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ամերիկյան մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ ԱՄՆ-ից մեկնած ռազմական բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Ինջիրլուքում, սակայն թե ինչ նպատակով՝ ամերիկյան ԶԼՄ-ները չէին մանրամասնում:

Աղբյուր` Haber 7

ermenihaber.am/am/news/2020/03/25/Թուրքիա-ԱՄՆ/179352

Facebooktwitterredditpinterestlinkedinmail