
Իտալացի պրոֆեսորը Թուրքիային խորհուրդ է տվել պատրաստվել վարակակիրների ավելի մեծ թվերի
25 Մարտ 2020 -ՀԱՍԱՐԱԿԱԿԱ– ՊՍԱԿԱՁԵՒ ԺԱՀՐ – ՊՍԱԿԱՁԵՒ ՎԱՐԱԿ:
Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի խորհրդանիշներից մեկը դարձած պրոֆեսոր Լուչա Լորինին Թուրքիայի առողջապահության ոլորտի աշխատողներին խորհուրդ է տվել առաջիկայում բարձր թվերի պատրաստվել։
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման առկա միտումները Թուրքիայում իտալացի պրոֆեսորը կարծում է, որ Թուրքիան Իտալիայի սխալները կրկնելու դեպքում նույն իրավիճակում կարող է հայտնվել։
Լորինին մասնավորապես նշել է. «Կառավարությունը եթե ճիշտ քայլեր չանի, թուրք բժիշկները ստիպված են լինելու ծովը թեյի գդալով դատարկել։ Շատ բարձր թվերի պետք է պատրաստեն իրենց։ Կազմակերպման մոդելները պետք է ուսումնասիրեն։ Հակառակ դեպքում այս ալիքը բժիշկներին էլ, հիվանդանոցներն էլ կճզմի ու կանցնի»։
ermenihaber.am/am/news/2020/03/25/Իտալիա-Թուրքիա/179357





