ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՓՈԽԱՆ ՅՈՒՇԱՏԵՏՐԻ – ՎԱՐԴԱՆ ԴԱԼԼԱՔԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ – ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ…

Art-of-Armenia-ARMENIA-CARPETS-HAYASDAN-ARMENIA

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՓՈԽԱՆ ՅՈՒՇԱՏԵՏՐԻ – ՎԱՐԴԱՆ ԴԱԼԼԱՔԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ – ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ…

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՅՈՒՇԱՏԵՏՐ – ՆԱԽՈՐԴԸ:

Փոխան Յուշատետրի

ՎԱՐԴԱՆ ԴԱԼԼԱՔԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ․
‹‹ՀԱՅՐԵՆԱՍԷՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ…››

(Ե․Պ․Հ․ – Գենդերային Հետազօտութիւնների եւ Առաջնորդութեան Կենտրոն – 26 Մարտ 2014)

Մարտի 25ը Ե․Պ․Հ․ պատմութեան ֆակուլտետի ուսանող, զոհուած ազատամարտիկ Վարդան Դալլաքեանի ծննդեան օրն է:

Օրուայ առիթով՝ Ե․Պ․Հ․ «Վարդանանք» Ռազմահայրենասիրական Դաստիարակութեան Ակումբի եւ Նոր Հաճընի համար 3 հիմնական դպրոցի տնօրէնութեան համատեղ ջանքերով կազմակերպուել էր գեղեցիկ միջոցառում: Մինչ միջոցառման սկիզբը՝ «Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում, վարդանանքցիները զրոյց ունեցան բոլոր դասարաններում:

Դպրոցի ուսումնական գծով փոխ-տնօրէն Մարինէ Վարդումեանը, կարեւորելով նմանօրինակ հանդիպումները, նշեց, որ դրանք օգնում են դպրոցականներին հասկանալ, թէ ի՛նչ է հայրենասիրութիւնը, ի՛նչ է ուսումը:

Այնուհետեւ սկսուեց Վարդան Դալլաքեանին նուիրուած միջոցառումը, որը կրում էր «Հայրենասէր հերոսների հետքերով» խորագիրը: 6րդ եւ 8րդ դասարանցիները հանդէս եկան փոքրիկ ներկայացմամբ: Միջոցառման առանցքը հայդուկների կեանքն էր: Երեխանները կերտել էին Աղբիւր Սերոբի, Սօսէ Մայրիկի, Գէորգ Չաւուշի, Արաբոյի, Հրայր Դժոխքի, Մախլուտոյի կերպարները:

Ներկայացնում էին նրանց անցած կեանքը, հայի խոհն ու ուժը, հայկական միջավայրն ու մտածելակերպը, պատմական շղթան պահելով` հասնում մինչեւ Արցախեան Ազատամարտ, զինադադար ու խաղաղութիւն: Միջոցառումը յագեցած էր նաեւ ազգագրական երգ ու պարով:

Միջոցառման աւարտին «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամեանը, շնորհաւորելով Վարդան Դալլաքեանի ծնունդը, շնորհակալութիւն յայտնեց ուսուցիչներին, որ նրանց աշխատանքի շնորհիւ վարդաններ են ծնւում:

Յուշ-ցերեկոյթին ներկայ էին նաեւ Վարդան Դալլաքեանի հարազատները, ուսուցիչները, համակուրսեցիները եւ դասընկերները: Ներկաները դիտեցին նաեւ Վարդանի կուրսընկերոջ` Ե․Պ․Հ․ պատմութեան ֆակուլտետի դասախօս Արտակ Մովսիսեանի հեղինակած «Արտաւազդ Բ․` պատիւը կեանքից աւելի» ֆիլմը, եւ այդ ցուցադրութիւնը նոյնպէս նուիրեցին հերոսին:

Ներկաները այցելեցին նաեւ Զօրաց Պանթէոն` Վարդան Դալլաքեանի եւ էնտեղ հանգչող Նոր Հաճընի միւս 13 ազատամարտիկների շիրիմներին` ծաղիկներ դնելով եւ մէկ անգամ եւս յարգանքի տուրք մատուցելով հերոսների յիշատակին:

Յղում՝
http://ysu.am/gender/hy/IN-THE-WAKE-OF

ՎԱՐԴԱՆ ԴԱԼԼԱՔԵԱՆ

*
* *

Ե․Պ․Հ․ Ազատամարտիկներ

ԴԱԼԼԱՔԵԱՆ ՎԱՐԴԱՆ ՏԻԳՐԱՆԻ

Ծնուել է 1969թ. Մարտի 25ին Հ․Հ․ Նայիրիի շրջանի Նոր Հաճըն քաղաքատիպ աւանում: Միջնակարգ կրթութիւնը ստացել է տեղի դպրոցում:

1987թ. Մայիսի 15ին զօրակոչուել է խորհրդային բանակ: Ծառայութիւնն անցկացրել է Աֆղանստանում տեղակայուած խորհրդային բանակի ստորաբաժանումներում: 1989թ. զօրացրուել է եւ պարգեւատրուել Խ․Ս․Հ․Մ․ Գերագոյն Խորհրդի պատուոգրով եւ կրծքանշաններով: Աֆղանստանի նախագահի 1988թ. Մայիսի 15ի հրամանագրի համաձայն՝ Վ.Դալլաքեանը պարգեւատրուել է «Մարտիկ-ինտերնացիոնալիստին՝ երախտապարտ աֆղան ժողովրդի կողմից» մեդալով:

1989թ. աշխատանքի է ընդունուել Նոր Հաճընի «Սապֆիր» գործարանում: Միաժամանակ՝ ակտիվ մասնակցութիւն է ունեցել Արցախի ազատամարտական պայքարին:

1990թ. ընդունուել է Ե․Պ․Հ․ի պատմութեան ֆակուլտետը:
1990թ. Հոկտեմբեր-Դեկտեմբեր ամիսներին մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանութեանը՝ մասնաւորապէս Բերդաձորի ամենավտանգաւոր կէտի՝ Ծաղկաձոր գիւղի պաշտպանութեանը:

Վ.Դալլաքեանը զոհուել է 1994թ. Յունուարի 31ին Լ․Ղ․Հ․ Շահումեանի (Քարվաճառ) շրջանի ազատագրման գործողութիւնների իրականացման ժամանակ՝ Ղամշլու գիւղի մատոյցներում: Նրա աճիւնն ամփոփուած է Նոր Հաճընի գերեզմանատանը:

Հ․Հ․ պաշտպանութեան նախարարի 1996թ. Դեկտեմբերի 20ի թիւ 586 հրամանագրով՝ Վ.Դալլաքեանը յետ մահու պարգեւատրուել է «1992-1994թթ․ մարտական գործողութիւնների մասնակից» կրծքանշանով:

Հ․Հ․ նախագահի 1999թ. Սեպտեմբերի 20ի հրամանագրով՝ Հ․Հ․ անկախութեան հռչակման 8րդ տարեդարձի առթիւ Նոր Հաճընի երկրապահ ջոկատի ազատամարտիկ Վ.Դալլաքեանը պարգեւատրուել է «Արիութեան» մեդալով:

2009թ. Մարտին Ե․Պ․Հ․ աստուածաբանութեան լսարաններից մէկն անուանակոչուել է Վ.Դալլաքեանի անուամբ:

Ե․Պ․Հ․ Վարդանանք – Ռազմահայրենասիրական Դաստիարակութեան Ակումբ

http://vardananq.ysu.am/դալլաքյան-վարդան-տիգրանի/

ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ – ՓՈԽԱՆ ՅՈՒՇԱՏԵՏՐԻ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail