Մովսէս Նաճարեան – Ծիր կաթինն ու Սասնայ Ծռերը – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Մովսէս Նաճարեան – Ծիր կաթինն ու Սասնայ Ծռերը

Մովսէս Նաճարեան – Ծիր կաթինն ու Սասնայ Ծռերը – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Ծիր կաթինն ու Սասնայ Ծռերը

22.Սասնայ Ծռե՞ր՝ թէ Ծրեր

Թէ ինչո՞ւ «Սասնայ Ծրեր»:

«Ծր» արմատից ունենք «ծր-ար» բառը: Ծրարը ստեղծուել է պաշտպանելու ծրարուածը: «Ծիր»-ը նոյնպէս որեւէ էութեան պարունակիչն ու շրջանագիծն է, եւ միեւնոյն ժամանակ այդ էութեան պաշտպանական գիծն է: Իսկ «Սասնայ Ծրեր»-ը աներկբայօրէն՝ Սասունի պաշտպաններն էին եւ ոչ թէ «ծուռ»-«գիժերը»:

23.Սասնայ Ծռեր եւ Արծրունիք

Խօսելով Սանասարի եւ նրա Ադրամելեք (Բաղդասար) եղբօր մասին, Խորենացին ասում է, թէ առաջինը հաստատուել է Սիմ (Սիմսար) լեռան շրջակայքում՝ ինչը Սասունն է: Իսկ եղբայրը՝ Ադրամելեքը հաստատուել է Սիմ լեռան հարաւ-արեւելեան կողմերում, ու շարունակում է.

«Ի սմանէ` ասէ պատմագիրն, լինել զԱրծրունիս եւ զԳնունիս»:[502]

Թարգմ. «Պատմագիրն ասում է, թէ նրանից են առաջացել Արծրունիներն ու Գնունիները»:

Ահա իմացանք «Սասնայ Ծրերի» եւ «Արծրունիների» ունեցած արիւնակցական կապի մասին, որով հիմնաւորւում է նրանց անուններում «Ծր» արմատի նոյնութիւնը:

Խորենացին «Արծրունի» տօհմանունը բացատրել է որպէս «արծիւ ունի»:

Հնարաւոր է, որ «արծիւ»-ը եղած լինի նրանց տօհմի խորհրդանիշը՝ որովհետեւ թռչունը պատկերում է հոգին ու հոգեւորը:

Սակայն «Արծրունի» տօհմանուան արմատը Սասնայ Ծրերի «Ծր»-ն է՝ եւ ո՛չ թէ «ծիւ»-ը:

«Արծրունի» նշանակում է.-

1.«Ար-ի «Ծր»-ը «ունի», այսինքն «Ար-ի պաշտպանութիւնն ունի»,

2.«Լուսաւոր ծիր-լուսապսակ ունի»,

3.Իսկ քանի որ «Ար»-ը Արարիչն է՝ ուստի «Արծրունի»-ները «Արարչի պաշտպանութիւնն ունեն»,

4.«Արարչական ծիր-լուսապսակ-աուրայ ունեն»,

5.«Արարչի ծիր-լուսապսակ-թագն ունեն»:

Ահա սրանից էլ պատմութեան ընթացքում Արծրունիների մշտական ձգտումը թագաւորական գահին: Կարելի է ենթադրել, որ պատմական շատ հին անցեալում նրանք իսկապէս զբաղեցրել են այդ գահը:

Այս բոլորով հանդերձ, այսօր է որ «ծուռ»-ը «գիժ» ենք հասկանում: Ըստ մեզ՝ սկզբնական ժամանակներում «ծուռ»-ը նշանակել է «ջրածին», քանզի՝

1.«Ուռ»-ը «խորքային հոսող ջուր»-ն է:[503]

2.«Ուր»-ը վերգետնեայ հոսող ջուրն է:

3.«Ջուր»-ը՝ «ջերմ» ջուրն է՝ այլապէս «ջերմուկը»:

4.«Ծով»-ը ծիր ունեցող ոչ հոսուն ջուրն է:

Իսկ «ծ»-ն նաեւ «ծնունդ» է: Հետեւաբար Էպոսի հերոսների «ծուռ» մակդիրը գալիս է նրանց մօր՝ Ծովինարի, խորքային[[504] հոսող ջրից յղիանալու գործօնից, ի տարբերումն սովորական մարդկանց «հօրից» առաջանալու իրողութեան: Այս երեւոյթն էլ տեղի է տուել «ծուռ»-ի իմաստափոխութեան՝ որպէս սովորականից շեղ ծնունդներ, ինչն էլ յետագայում ընկալուել է «գիժ»-եր:

Էպոսում «Ծուռ»-ջրածինն ու «ծիր»-պաշտպանը միաւորուել ու խտացել են «ծուռ»-ի մէջ:

Մովսէս Նաճարեան – Ծիր կաթինն ու Սասնայ Ծռերը

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[502] Խորենացի, նոյն, էջ 71:

[503] «Ուռոլոգիա»-ն էակի ներքին-խորքային ջրերի վիճակի մասին գիտութիւն է: «Ուռենի»-ն ընդերքային հոսող ջրերից սնուող ծառ է: «Ուռուցք»-ը մաշկի այն փուչիկն է՝ որի տակ ջուր է հաւաքւում:

[504] «Խորքային ջուրը»-ը կարող է լինել թէ՛ երկրի ընդերքային ջուրը, եւ թէ՛ երկնքի խորքերի ջուրը, Ծիր Կաթինը:

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail