Դիարբեքիրի 13 հազարամյա պատմությունը – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ

Դիարբեքիրի - Պատկեր - Սուրբ Կիրակոս եկեղեցի

Դիարբեքիրի 13 հազարամյա պատմությունը – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ

2020/03/30 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ԽՈՀԱՆՈՑ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Դիարբեքիրի հնագիտական թանգարանի «Körtik Tepe» (Քյորթիկ բլուր) բաժնում կան հուշարձաններ, որոնք լույս են սփռում 13 հազարամյա պատմության վրա և նոր տեղեկություններ հաղորդում։

Դիարբեքիրի օդանավակայանից ուղիղ գնացինք Սուրի Իչքալեում գտնվող Մյուզե սրճարան` նախաճաշելու։ Ազգային խոհանոցների մասնագետ, ներկայում «Անատոլիական ազգային խոհանոց» կազմակերպության ղեկավար Ադնան Շահինը և անուշահամ ուտելիքներով լի մի մեծ սեղան մեզ էին սպասում․
սկսում ենք խաշից։

Սեղանին դրված էին հացի տեսականի՝ Դիարբեքիրի կարկանդակ, Դիարբեքիրի հաց, թոնրի մեջ թխված հաց, բաքրավաչ, փաթիլե, բլղուրով հաց, ոսպով հաց, քաթմեր, լավաշ, զընգըլ; պանրի տեսականի՝ թել պանիրներ, ձեթով չյոքելեք, կանաչիով պանիր, հյուսք-պանիր և այլն, ձիթապտղի տեսականի, մուրաբայի տեսականի՝ սերկևիլի մուրաբա, դդումի մուրաբա, խտացրած կաթ, թանձրուկներ՝ թթի թանձրուկ, բողազքերե խաղողից պատրաստված թանձրուկ, կարագ, ջըլբըր, մեղր, ընկույզ, բոված քունջութ, ձվով կենգեր, չերի պանիր, կանաչեղեն, ոչխարի և կովի քամած մածուն․․․

Դիարբեքիրի – Պատկեր – Սուրբ Կիրակոս եկեղեցի-2

Հաց, այսինքն՝ օրհնություն

Ինչպես Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի-Ակունքի խմբ․) բոլոր հատվածներում, Դիարբեքիրում ևս սննդի առաջնային աղբյուրը հացն է, այսինքն՝ այն օրհնություն է, բերրիություն։ Այստեղ ցանկանում եմ խոսել բլղուրի մասին։ Դիարբեքիրում բլղուրով 40 տեսակ ճաշ են պատրաստում, սակայն բլղուրով հացի տեղն առանձնահատուկ է։ Մի ժամանակ Գյավուր թաղում «բլղուր պատրաստեմ» գոռացող վարպետներ կային։

Բլղուրը պատրաստում էին տների բակերում, որ գաղտնի մնար, ինչի պատճառով վերը նշված վարպետներին հիմնականում ընտրում էին այնպիսի մարդկանցից, որոնք լավ չէին տեսնում։ Բլղուրը տեսակավորելուց հետո մնում էր ալյուրը։ Ոչինչ չէին թափում, իսկ որ ոչ շատ դիմացկուն այդ ալյուրը չփչանար, համեմունքների և սոխի հետ խառնում և բլղուրից հաց էին ստանում։ Խմորը դնում էին թաղամասում գտնվող օջախի մեջ, անուշաբույր հաց էին թխում․․․

Երկու օր այդ հացի համը բերանումս մնաց։ Այն նման էր Դիարբեքիրի մահլեբով կարկանդակին, որը պատրաստվում է միայն տոների ժամանակ․․․ Ցանկանում եմ հիշեցնել, որ Նիհալ Արասի «Տոնական կարկանդակը» գիրքը Դիարբեքիրի խոհանոցի մասին պատմող այն գրքերից է, որ պետք է գտնվի բոլոր գրադարաններում։

Այն փոխեց հայտնի պատմությունը

Նախաճաշից հետո ծրագրված էր զբոսանք Իչքալե՝ ուղեկցորդի հետ։ Այն վերածվել էր թանգարանի, որում ընդգրկված էին Ամիդա գագաթը, Արթուքլուների պալատը, Սուրբ Սուլեյմանի մզկիթը և 27 ընկերների գերեզմանը, Սուրբ Գևորգ եկեղեցին, Արթուքլու կամարը, Ասլանլը աղբյուրը, Աթաթյուրքի թանգարանը, զինանոցը, ժանդարմերիայի շենքը, հին բանտը, կորպուսի շենքը և դատարանի հին շենքը։ Ամիդա թեփեն եղել է Դիարբեքիրի հին բնակավայրերերից։

Դիարբեքիրի հնագիտական թանգարանում գտնվող «Körtik Tepe» բաժինը լի է այնպիսի հուշարձաններով, որոնք լույս են սփռում 13 հազար տարի առաջ ապրած մարդկանց պատմության վրա և փոխում են հայտնի պատմությունը։ Ասում են, որ «Գյուղատնտեսության հայտնաբերմամբ մարդիկ հրաժարվել են սնունդ որոնել և դրա փոխարեն սկսել են ուտելիք ստեղծել, որ մի կանոն ուներ՝ պարտադիր պետք էր տվյալ վայրում բնակություն հաստատել։ Այդ շատ սովորական կանոնը «Körtik Tepe»-ի համար վավեր չէ, և պետք է կրկին ուսումնասիրել արդեն հայտնի իրողությունները, քանի որ մինչև գյուղատնտեսության ի հայտ գալը այնտեղ եղել է որսորդությամբ ու հավաքչությամբ զբաղվող նստակյաց համայնք։

Թանգարանի հավաքածուում 32 հազար 500 հատ գույքագրված, նույնքան էլ առայժմ հետազոտվող հուշարձաններ կան։

Պատմության ընթացքում Ամիդա, Ամիդ, Քարա-Ամիդ, Դիյար-Բեքր, Դիարբեքիր, Դիարբաքր անուններով հայտնի քաղաքի՝ հազարավոր տարիների պատմությունը թանգարանում տեսնելուց հետո քայլեցինք դեպի մի փոքր հեռվում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցի։ Եկեղեցին Արթուքլուների ժամանակաշրջանում օգտագործվել է որպես պալատի համամ (թուրքական բաղնիք-Ակունք խմբ․)։ Որոշ աղբյուրներ գրում են, որ Արթուքլու կառավարիչների այդ համամում և պալատում օգտագործվել են ջիզրեցի գիտնական Էլ-Ջեզերիի ստեղծած ռոբոտները։ Վերանորոգման հաջող աշխատանքներից հետո եկեղեցին ներկայում օգտագործվում է որպես պատկերասրահ։

//www.dunya.com/yasam-keyfi/13-bin-yillik-kadim-tarih-haberi-465571

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net

akunq.net/am/?p=70822

Facebooktwitterredditpinterestlinkedinmail