Արցախը գնում է անվտանգության ամրապնդման ուղով. Էնֆիաջյանն անդրադարձել է Թուրքիայի հայտարարությանը

Génocide perpétré par l'Empire ottoman, aujourd'hui la Turquie - génocide arménien-erzeroum-1895-lesalonbeige.fr

Արցախը գնում է անվտանգության ամրապնդման ուղով. Էնֆիաջյանն անդրադարձել է Թուրքիայի հայտարարությանը

31 մարտի, 2020, Քաղաքական: «««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան

Արցախի ընտրությունները վկայում են, որ երկրիրը գնում է ժողովրդավարության, ինքնիշխանության, ազատության և անվտանգության ամրապնդման ուղով։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին տարածած հայտարարությամբ մշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հայտարարությանը՝ Արցախում մարտի 31-ին անցկացված ընտրությունների վերաբերյալ։

«Hurriyet Daily News անգլալեզու պարբերականը հայտարարություն է տարածել, որով նշվում է, որ «Թուրքիան չի ճանաչում` մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք անօրինական ընտրությունները, որոնց անցկացումը մեկ անգամ ևս կոտնահարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»….

Հակաքարոզչամեքենան միշտ էլ աշխատում է, սակայն կարևորը դրանց արագ արձագանքման հմտությունն է և ճշմարտության բարձրաձայնումը։ Աշխարհը պետք է իմանա ողջ ճշմարտությունը, իսկ այս նպատակի համար բազմիցս միջազգային տարբեր հարթակներում իմ գործընկերների հետ միասին պայքար ենք մղել։

Քարոզչության նպատակն է աշխարհին համոզել, թե այս ընտրությունները ոտնահարում են միջազգային նորմերը, մինչդեռ իրականում սա պարզապես ևս մեկ խոսուն ապացույցն են նրա, որ Արցախի Հանրապետությունում անցկացվելիք ժողովրդավարական ընտրությունները ակնհայտ ցույց են տալիս տարբերությունը` ավտորիտար Ադրբեջանի հետ, որտեղ միջազգային նորմերի մասին խոսելն անգամ ավելորդ է։

Արցախի Հանրապետությունում մշտապես տեղի են ունեցել ժողովրդավարական ամենաբարձր նորմերին համապատասխան ընտրություններ։

Այսօրը ևս պատմական այն վկայությունն է, որ Արցախը գնում է ժողովրդավարության, ինքնիշխանության, ազատության և անվտանգության ամրապնդման ուղով…»,- ասված է ՀՀ ԱԺ փոխնախագահի հայտարարության մեջ։

Un charnier de victimes arméniennes du génocide dans le village de Sheyxalan (Turquie), en 1915. (ARMENIAN GENOCIDE MUSEUM / AFP)

artsakhpress.am/arm/news/123744/arcakhy-gnum-e-anvtangutyan-amrapndman-uxov-enfiajyann-andradardzel-e-turqiayi-haytararutyany.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail