ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆԻ ՃԱՌԸ «ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՓԱՐԻԶ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏ, 1984 թ. 31-ը հունվարի (հատված)

ARMENIAN GENOCIDE - DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE

ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆԻ ՃԱՌԸ «ՎԱՆ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՓԱՐԻԶ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏ, 1984 թ. 31-ը հունվարի (հատված)

31 ՄԱՐՏ 2020 – – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹԻՒՆ:

« …Հայերը այսքան համբերեցին, որովհետև կարծում էին, որ աշխարհում ինչ որ բան կփոխվի, արդարությունը կվերականգնվի:

Իրար հաջորդող ուրացումներից, ժխտումներից ու հուսախաբություններից հետո ի՞նչ էր մնում նրանց անելու:

Պարոն Նախագահ, թույլ տվեք Ձեր՝ չորս հայ երիտասարդներին՝ Վազգենին, Գևորգին, Արամին, Հակոբին ուղղած՝«Ինչո՞ւ զենքի դիմեցիք» հարցը հայցվորներին ուղղել. «Ինչո՞ւ եք այսքան տարի անց էլ ուրանում ոճրագործությունը»:

Ոճրագործությունը շարունակվում է, որովհետև հայ ժողովրդի դահիճը Թուրքիայում մեծարվում է որպես ազգային հերոս, նրա դամբարանն են կառուցում, նրա անունով մայրուղիներ են անվանակոչում:

Դուք իրավացի՛ եք, պարոն Նախագահ, չորս հայ երիտասարդներին չի կարելի «ահաբեկիչ» կոչել, որովհետև, ինչպես քիչ առաջ իր ելույթում նշեց Միսաք Մանուշյանի այրին, նրանք հանդիսանում են Ֆրանսիայի ազգային հերոսի գործի շարունակողները:

Ու նրանք հաղթելու են»:

(Հատված Գրիգոր Ջանիկյանի «Հայերի դատը Փարիզում» վավերագրքից)

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.
GENOCIDE-© PHOTO – ARMENIAN GENOCIDE MUSEUM INSTITUTE
Facebooktwitterredditpinterestlinkedinmail