Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը – Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը – Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

1 ապրիլի, 2020, 14:09 Քաղաքական

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների ԱՀ Նախագահի ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 104 հազար 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը՝ 76 հազար 728 կամ 73.5%-ը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հաձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նրա խոսքով՝ անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625 կամ քվեարկության մասնակիցների 3.5 %-ի կողմից ոչ ճիշտ են լրացվել քվեաթերթիկները:

Այսպիսով՝

Քրիստին Բալայանին կողմ է քվեարկել 202 ընտրող կամ կողմ քվեարկած քվեաթերթիկների 0.3 %-ն է բաժին հասնում,

Վիտալի Բալասանյան՝ 10755 կամ 14.7 %-ը,

Ամիրյան Սերգեյ՝ 106 ընտրող կամ 0.2 %,

Դավիթ Բաբայան՝ 587 ընտրող կամ 0.8%,

Բելլա Լալայան՝ 162 ընտրող կամ 0.2%,

Արայիկ Հարությունյան՝ 36076 կամ 49.26 %,

Հայկ Խանումյան՝ 962 ընտրող կամ 1.3%,

Դավիթ Իշխանյան՝ 1873 ընտրող կամ 2.56 %,

Վահան Բադասյան՝ 743 ընտրող կամ 1%,

Մասիս Մայիլյան՝ 19360 կամ 26.4%,

Աշոտ Ղուլյան՝ 1683 ընտրող կամ 2.3%,

Ռուսլան Իսրայելյան՝ 368 ընտրող կամ 0.5%,

Աշոտ Դադայան` 198 ընտրող կամ 0.3%,

Մելսիկ Պողոսյան՝ 141 ընտրող կամ 0.2%:

Ս. Արզումանյանը տեղեկացրել է, որ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված ձայների 50+1 ձայները, ինչը նշանակում է, որ պետք է անցկացվի երկրորդ փուլը: Համաձայն ընտրական օրենսդրության՝ երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին: Վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 7-ին, ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության կտրվի ապրիլի 11-ից:

artsakhpress.am/arm/news/123777/arcakhum-kanckacvi-nakhagahakan-yntrutyunneri-erkrord-puly.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail