Պայթյուն ու հրդեհ Իրան-Թուրքիա գազատարի Բայազետի հատվածում – Պայթյուն ու հրդեհ Իրան-Թուրքիա գազատարի Բայազետի հատվածում
31 Մարտ 2020 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ:
Պայթյուն է տեղի ունեցել Իրանից այսօրուայ Թուրքիա բնական գազ տեղափոխող խողովակաշարի թուրք-իրանական սահմանի հատվածում: Դեռևս անհայտ հանգամանքներում սահմանի թուրքական կողմում՝ Դողուբայազետի (Բայազետ) անցակետից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
Առավոտյան ժամը 6-ին ավելի քան 40մ բարձրացած կրակի բոցերը խուճապ են առաջացրել շրջակա գյուղերի բնակչության մեջ։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության, քաղպաշտպանության ու անվտանգության ծառայողները, որոնք փակել են խողովակաշարի՝ մինչ հրդեհի վայրը տեղակայված փականները: Հաղորդվում է, որ հրդեհի մարումը պետք է սկսվի խողովակաշարի մեջ մնացած գազը վերջանալուց հետո:
Աղբյուր` www.yenicaggazetesi.com.tr