Թուրքիան հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները

Erdogan threatens to recognize the Red Indians genocide by the Americans in response to the recognition of the Armenian genocide by the United States Senate

Թուրքիան հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի նախագահական ընտրությունները

30 Մարտ 2020 – ՂԱՐԱԲԱՂ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Համի Աքսոյ

Հարկադրումներ կը հրապարակէք,,,, Իմացիր, մեզ համար արժէք չի ներկայացներ, հակառակ արդիւնք տալով դուք ձեզ կը պախարակէք, շնորհակալութիւն: «Լուսաւոր Աւետիս»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։

Այդ հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Հայաստանի կողմից բռնազավթված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում 2020թ․ մարտի 31-ին կայանալիք այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունները դրսևորումն են այն ջանքերի, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն լեգիտիմացնել գոյություն ունեցող իրավիճակը, որը հակասում է միջազգային իրավունքին։ Այս քայլը միջազգային իրավունքի՝ ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ որոշումների և ԵԱՀԿ-ի սկզբունքների ակնհայտ խախտում է»։

Նշվում է, որ Թուրքիան այդ ընտրությունները չի ճանաչում և համարում է անօրինական և շեշտվում այն հավաստիացումը, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, շարունակելու է աջակցել ԼՂ հիմնախնդրին արդարացի գտնելու ջանքերին։

Ակնհայտ միակողմանի և ապակառուցողական մոտեցում որդեգրած Թուրքիան կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին չճանաչել Արցախում կայանալիք ընտրությունները։ Մինչդեռ Արցախը բազմիցս է ապացուցել, որ ունակ է ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխան ազատ ընտրություններ կազմակերպել, ինչը դժվար իրականանալի է հենց նույն Թուրքիայում։

Աղբյուր` Ermenihaber.am

ermenihaber.am/am/news/2020/03/30/Թուրքիա-Ղարաբաղ/179674

Facebooktwitterredditpinterestlinkedinmail