
Մովսէս Նաճարեան – Հնարաւո՞ր է համեմատել երկինքն ու երկիրը իրար հետ – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն
Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
Հնարաւո՞ր է համեմատել երկինքն ու երկիրը իրար հետ
Ինչպէ՞ս համեմատել աստղային երկնքի քարտէսը՝ երկրայինի հետ
Ձմեռային եղանակի ընթացքում դիտուող երկնակամարի վերը ներկայացուած քարտէսը պէտք է դիրքաւորել այնպէս՝ որ «Ցուլ»-ը գտնուի նրա հարաւակողմի կենտրոնի մօտ, եւ համեմատելի դառնայ Ատլասի 6-7 էջերում գծագրուած Հայկական Տաւրոսի արեւելեան ծայրամասում գտնուող եւ Վանայ լճի արեւմտեան կէսի շուրջ կիսաշրջան կազմող Տաւրոյ Բերանի հետ:
Հիւսիսում՝ Կովկասեան լեռնաշղթայի արեւմտեան վերջաւորութեանը համապատասխանի Կարիճի դիրքը, արեւմուտքում՝ Մնձուրեան լեռներին համապատասխանի Առիւծը, իսկ արեւելքում՝ Արարատեան դաշտի տարածքը համապատասխանի Ջրհոս կենդանակերպի դիրքին:
Կողմնորոշման կարող է ծառայել նաեւ «Ծիր Կաթին»-ը[515] ՝ հիւսիսային կիսագնդին վերաբերուող նրա տեսանելի հատուածը ուղղելով հիւսիսից հարաւ, հիւսիսային վերջաւորութիւնը ուղղելով Կովկասեան լեռնաշղթայի կենտրոնին, հարաւայինն էլ՝ Հայկական Տաւրոսի կենտրոնին[516] :
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ
1.Ցուլ Կենդանակերպ (Taurus, Tauri, Tau – Ա տառ) – Տաւրոյ Բերան Գլխաւոր աստղերը – 1.Ալդեբարան – Aldebaran (Alpha Tau),
2.Նատ – Alnath (Beta Tau), 3.Ալձիոնա, 4.Ատլաս, 5.Էլեկտրա, 6.Մայա, 7.Տայգետա, 8.Ցելենո, 9.Մերոպա,10.Աստերոլա, 11.Պրիմա Հիադում – Hyadum I (Gamma Tau), 12.Հիադում II, 13.Այն, 14.Ալ Հեքքա (Ալ Հեկկա):
Հարեւանները –1.Կառավար, 2.Պերսեյ, 3.Խոյ, 4.Կետ, 5.Էրիտանուս,
6.Օրիոն, 7.Երկուորեակ:
Մեր 2-րդ Յօդուածում ցոյց տուեցինք՝ որ երկնային Ցուլը երկրի վրայ համապատասխանում է Հայկական Տաւրոս լեռնաշղթային: (Պատկեր«29»)
Սակայն աստղագիտականօրէն՝ Ցուլ կենդանակերպը պատկերւում է միայն Ցլի գլխով ու կոտոշներով, առանց իրանի:
Այս հանգամանքը մեզ մղեց յայտնաբերելու՝ որ սոյն կենդանակերպը երկրի վրայ արտայայտուած է «Տաւրոյ Բերան»-ով միայն, այլապէս՝ Ցուլի բացուած մռութով, որի ուրուագծերն էլ յետագայում ընկալուել են որպէս «Ցուլի Կոտոշներ»:
Վերանայման ենթակայ մի հանգամանք կայ Ցուլ կենդանակերպի պատկերման խնդրում:
Ոմանք ընդունում են որ Ցլի «դէմքն» ուղղուել է դէպի արեւմուտք, իսկ ոմանք էլ՝ դէպի արեւելք: Մինչդեռ աշխարհագրականօրէն՝ նա ուղղուել է արեւելք, ուստի տօմարի արարման ժամանակներում նրա «կոտոշները» նո՛յնպէս դէպի արեւելք ուղղուած պիտի լինեն՝ երկու լեռնային կորեր գծելով Վանայ լճի արեւմտեան կէսի շուրջ (տես՝ Պատկեր «30»-ը):
Ցուլ կենդանակերպի մեծագոյն աստղի անուանումը մեզ է հասել միջնադարեան արաբ աստղագէտների միջոցով՝ եւ կոչւում է «Ալ-Դաբարան» (Al-Dabaran): Դա գտնւում է Ցլի երկու ծնօտների միացման հանգոյցի վրայ (կամ երկու կոտոշների արմատների միջեւ), եւ աշխարհագրականօրէն համապատասխանում է Հայկական Տաւրոսի Նեմրութ/Սարակն լեռան:
Մի աւանդութեան համաձայն՝ Ալդաբարանը համարուել է «Ցուլի աչքը»: Եւ իսկապէս, Ալդաբարան-Նեմրութն իր գագաթին ունի մի լճակ, որով այն երկնքից դիտելիս՝ նման է աչքի :
Ստուգաբանութիւն.-
«Al-Dabaran» աստղանունն առաջացել է նոյն «Տաւրոյ Բերան»-ից, երբ գիտենք թէ «ւ»-ն բարբառներում վերածւում է «բ»-ի, ուստի «Տաւ(ա)րոյ»-ի «Տաւար»-ը դարձել է «Տաբար», այնուհետեւ «Տաբարոյ-Բերան»-ը դարձել է «Տաբար-Բարան», ու երկու հատուածների «բար»-երից մէկի սղուելով՝ մնացել է մի «բար», որից էլ «Տաբարան»-ը՝ աղաւաղուած «Դաբարան» գրութեամբ[517] :
«Al-Dabaran» անունը նաեւ հիմք է ունեցել Նօյ նահապետի երեց Զրուան-սէմ որդու՝ կրտեսրագոյն «Տարբան» որդու անունը, որից են սերել Տարօնցիք՝ ըստ պատմահայր Խորենացու:
Այսպիսով պարզւում է՝ որ սոյն գլխաւոր աստղը կրում է կենդանակերպի բուն անուանումը:
Կենդանակերպի միւս աստղերից հիւսիսային « »-ն համապատասխանում է Սիփան լեռան (4434 մ.), «T» աստղը՝ Բլեջան լեռան, հարաւային « » եւ « » աստղերը՝ երկգագաթ Կապուտկող լեռան, «»-ն՝ «Ընծաքիարս» լեռան:
Ցուլ կենդանակերպին հարող Պլէյադի աստղն ու աստղաբոյլը հայերէնի են թարգմանել «Բազում» կամ «Բազումք»:
Սակայն «Բազումք» լեռնաշղթան բաւական հեռու է Տաւրոսից (Փոքր Կովկասում է) եւ չի կարող Ցուլ կենդանակերպի հետ առնչուել: Մանաւանդ, որ աստղագիտականօրէն «Պլէյադի»-ն «Ցուլ»-Տաւրոսի եւ «Խոյ»-«Հայկական Պար»-ի միջեւ է:
Պլէյադի աստղահոյլը հաւանաբար կազմուած լինի՝
1.Ցլի «Բերան»-ում գտնուող Վանայ լճի կղզիներից:
2.Ռուսական աստուածութիւնների շարքում Վելեսա աստուածութիւնը ինչպէս տեսանք՝ ծագումնաբանական կապ ունի Աբեղ-Աբելի հետ, երբ Աբեղեաններից մի մասը հաստատուել է Վանայ լճի հարաւ-արեւմտեան կողմում, ու հիմնադրել է Բաղէշ քաղաքը:
Ահա եւ Բաղէշի տարածքի լեռնազանգուածի հետ կարող է առնչուել Պլէյատ աստղահոյլը, որովհետեւ ռուսերը Վելեսա-ն վերագրել են Պլէյատին:
«Ցուլ»-ը՝ այբուբենում.-
Արաբական ու ասորական այբուբենների առաջին տառի պատկերը նման է «1» թուին՝ առանց վերին սլաքի: Նրա անունը (նաեւ եբրայերէն) «ալէֆ» է, ինչպէս յունարէնի առաջին տառը՝ «ալֆա»-ն:
Այդ լեզուներում «ալէֆ»-ը բացատրւում է որպէս «ցուլ» («տաւար»):
Ինչպէս տեսնում ենք՝ «ալէֆ» տառի «ا» պատկերն ու բառի «ցուլ» իմաստը իրար հետ չեն կապակցւում ուղղակիօրէն: Սակայն այդպիսով ցոյց է տրւում Ցուլի «առաջինը» լինելու հանգամանքը:
Մինչդեռ հայերէնի առաջին տառը կոչւում է «այբ», եւ մեծատառ այբը պատկերւում է «Ա»: Այստեղ էլ «այբ» անունը «ցուլ»-ի կամ «տաւար»-ի հետ ուղիղ առնչութիւն չունի:
Այսպիսով, իւրաքանչիւր լեզուի կամ մշակոյթի կրած իմաստութիւնն ինքնին ի զօրու չի մեզ հասցնելու բացարձակ ճշմարտութեան:
Բայց համատեղելով նշեալ այբուբենների խորհուրդները՝ անհնարինը դառնում է հնարաւոր:
Այսպէս.-
Հայոց «Ա» տառը եթէ շրջենք 90օ դէպի արեւելք՝ կը ստանանք՝
1.Առասպելական «Ցուլի մռութ»-ի,
2.Աշխարհագրական «Տաւրոյ Բերան»-ի,
3.Աստղաբաշխական «Ցուլ»-ի կոտոշների գեղագիտօրէն ձեւաւորուած պատկերը (գծ. «1»):
«Ա» գծ. «1»
Այսպիսի նշանի հանդիպում ենք նաեւ ժայռապատկերներում:
Հետեւեութիւն.-
Որպէս երկիրը ծածկող ջրերից յայտնուած առաջին ցամաք՝ Հայկական Տաւրոսի «Տաւրոյ Բերան»-ը նախապատւութիւնն է ունեցել ներկայացնելու հայոց այբուբենի առաջին տառն ու «1» թիւը:
Ժայռապատկերներում «Ցուլ» կենդանակերպն ու «Ա» տառը արտայայտուել են գծ. «2»-ի նման, իսկ աշխարհագրական «Հայկական Տաւրոս»-ը՝ գծ. «3»-ի նման:
գծ. «2» գծ. «3»
Ճիշդ այսպիսի պատկերագրերն էլ կոչուել են «Խազեր», «Խազագրութիւն», առաւել եւս՝ «Նոխազագրեր», ուր «նոխազ»-ը «առաջնորդող ու հարուածող խազ»-«այծ»-ն է, ուստի եւ ժայռապատկերներում մասնաւորաբար տեսնում ենք «այծակերպ» նշաններ[518] :
Ահա թէ ո՞ւր պէտք է փնտրել ժայռապատկերների բանալիները:

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
[515] Տես՝ Յօդուած «14»-ի, 13-րդ ենթամասը, «Կարգ, Շարք եւ Շարահիւսակ», էջ 336:
[516] Տես՝ Google-ի Stellarium ծրագիրը, հետեւեալ դիտարկման տակ. «դիտարկման վայրը՝ +400-ից +450, FOV 2350, 15.4 FPS, թուականը՝ -11000-10-30, ժամը 20:29:52-ի դրութեամբ»:
[517] «Էլ-Դաբարան»-ը որպէս «Տաւարի աչք»՝ բարբառայնանալով դարձել է «Թաբար+այյա»
(ﻃﺒﺮﻳﺎ), ինչը Յորդանան գետի միջին հոսանքի վրայ առաջացած լճի արաբական անուանումն է…, թերեւս Նեմրութ լեռան գագաթային լճի անունով:
[518]«Խազ»-ն իր այս իմաստով պահպանուել է ռուսերէնի «կազյոլ=այծ» բառում՝ «խազ» > «կազ» անցումով:
Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:





