ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Պուտինի հարվածն ադրբեջանցիների նախնիներին. Բաքվում շփոթված են

Genocide perpetrated by the Ottoman Empire, now Turkey -1 April 1909 - The Adana Massacre - The Corpses of Armenians Extracted from the Wells in Adana

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Պուտինի հարվածն ադրբեջանցիների նախնիներին. Բաքվում շփոթված են

09.04.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

*Le génocide arménien, ou plus précisément le génocide des Arméniens, est un génocide perpétré d’avril 1915 à juillet 1916*

ARMENIAN GENOCIDE – This picture shows part of the 5.000 children from Kharput en route on donkey back and foot. “Story of Near East Relief” by James L. Barton, New York, 1930, p. 152

«Մենք հաղթել ենք պոլովցիներին, պեչենեգներին, կհաղթենք նաեւ այդ վարակ կորոնավիրուսին», ապրիլի 8-ին ռուսաստանցիներին հղած երրորդ ուղերձում հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Պուտինը:

Այդ հայտարարությունը շփոթմունք է առաջացրել Բաքվում, որտեղ Պուտինի հայտարարությունը գնահատում են վտանգավոր:

Վտանգավոր են գնահատում, որովհետեւ պոլովցիները՝ օղուզները, եւ պեչենեգները, թյուրքալեզու ժողովուրդներ են, որոնք միջնադարում ասպատակել են ռուսական տարածքները:

Ադրբեջանցիներն օղուզներին համարում են իրենց նախնիները:

Բաքվում արձանագրում են, որ փաստացի Պուտինը դիպել է ադրբեջանցիների նախնիներին, այդ ժողովուրներին համեմատելով վարակի հետ: Ադրբեջանցիների համար, որոնք փորձում էին վայելել Նժդեհի հասցեին Ռուսաստանի պաշտոնական մակարդակում հնչեցվող ֆաշիստ պիտակը, փաստորեն ստացան շատ ավելի ուժգին ապտակ՝ վարակ:

Պուտինի նպատակը սակայն հազիվ թե ադրբեջանցիներն են: Բաքվում հարց են տալիս, թե արդյոք Պուտինի ելույթը գրողները չէին կարող գիտենալ, թե ինչ վիավորանք են հասցնում ամբողջ ժողովուրդերի, ընդ որում նաեւ այնպիսիք, որոնք սերում են թվարկվածներից եւ առ այսօր ապրում են Ռուսաստանում:

Իհարկե, կարող էին, եւ թերեւս գիտենալով էլ հնչել է ելույթը: Իսկ ելույթի հասցեատերը թերեւս ոչ թե Բաքուն է, Պուտինի համար այդ իմաստով դա փոքր հասցե է, այլ Անկարան: Մասնավորապես, Էրդողանի խորհրդականի այն հայտարարությունը, թե 25 միլիոն մահմեդականի օգնությամբ կքանդեն Ռուսաստանը ներսից: Դա հնչեց Իդլիբի հակամարտության օրերին: Այդ հակամարտությունն ի դեպ ամենեւին ավարտված չէ, կորոնավիրուսը կանգնեցրել է ընթացքը, բայց խմորումները ընթանում են:

Մոսկվայում գերադասեցին հրապարակավ չնկատել Էրդողանի սարսափելի զգուշացումը, ընդ որում թերեւս որեւէ ռազմական սպառնալիքից ավելի սարափելի, քանի որ խոսքը Ռուսաստանի բնակչության մի զգալի տոկոսի մասին է:

Բայց Պուտինն անշուշտ դա չի մոռացել եւ թերեւս չի էլ մոռանա: Այդ իմաստով, այժմ գոյություն չունեցող ժողովուրդների հիշատակումը որպես վարակ, որոնց հաղթել է Ռուսաստանը, ուղղված էր հենց Թուրքիայի նախագահին:

Ամբողջ հարցն այն է, թե այդ այսպես ասած բարոյա-քաղաքական հարթության վրա պատասխանից բացի Պուտինն ունի՞ Էրդողանին դիմակայելու ռեսուրս եւ հնարավորություն: Ելույթը ելույթ, իսկ քաղաքականությունը գոնե մինչ այժմ խոսում է այլ բանի մասին: Ու թեեւ թղթի վրա Պուտինը հաղթում է թյուրքական վարակը, գործնականում սակայն Ռուսաստանն ընթանում է այդ վարակի թելադրած քաղաքական հունով, առնվազն իր համար կենսական ռազմա-քաղաքական գոտում՝ Կովկասում:

Պուտինի հարվածն ադրբեջանցիների

www.lragir.am/2020/04/09/535774/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail