ՕԲԱՄԱՅԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՄԱՏԵՔՍՏ – ՕԲԱՄԱՅԻ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՀԱՄԱՏԵՔՍՏ
14.04.2009 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
««Ռուսաստանի Դաշնութեան դիրքորոշումը Հայկական Հարցի լուծման վերաբերեալ»»
Ռիչարդ Կիրակոսյան – Երևանում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն (ՌԱՀՀԿ):
Մինչ Հայաստանը դիտարկում է այսօրվա Բարաք Օբամա-Աբդուլլահ Գյուլ հանդիպումները սահմանի բացմանն առնչվող հարցերի և Հայոց ցեղասպանության ճանաչման պրիզմայով, ԱՄՆ ազգային շահերի լայն հեռանկարում Թուրքիան այժմ կարծես ռազմավարական առանձնակի կարևորություն ունի երեք հիմնական պատճառով:
Առաջին` Օբամայի վարչակազմը ընդունում է, որ Թուրքիան վերջերս ակտիվ դերակատարություն է ստանձնել տարածաշրջանում` ազդեցություն և մուտք ունենալով Մերձավոր Արևելք, Սևծովյան տարածաշրջան և Կովկաս: Այս համատեքստում Օբամայի վարչակազմը փորձում է օգտագործել Թուրքիային որպես միջնորդի կամ համակարգողի Սիրիայի ու Իսրայելի և, հնարավոր է, նույնիսկ Աֆղանստանի և Պակիստանի միջև: Վաշինգտոնը Թուրքիայի նոր դերակատարությունը դիտարկում է նաև որպես աջակցություն ԱՄՆ-ին` Իրանին առնչվող հարցում:
Երկրորդ` ԱՄՆ-ը հատկապես 2008թ. օգոստոսին Վրաստանում պատերազմից հետո շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությամբ և անվտանգությամբ: ԱՄՆ-ի համար շահեկան է, որ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր առաջընթացը, որի արդյունքը կլինի սահմանների բացումը և առնվազն նորմալ դիվանագիտական հարաբերությունները Անկարայի և Երևանի միջև, կայուն տարածաշրջանային կայունության գործուն հնարավորություն ընձեռի:
Երրորդ` ամերիկյան հեռանկարի տեսանկյունից Թուրքիայի համագործակցությունը էական պահանջ է ԱՄՆ-ի ռազմական կարիքների համար Իրաքում և նույնիսկ Աֆղանստանում, քանի որ Թուրքիան երկու դեպքում էլ ռազմական օպերացիաների կարևոր կենտրոն է: Այս ավելի լայն մոտեցման լույսի ներքո Հայոց ցեղասպանության և նույնիսկ Կիպրոսի հարցերն այժմ, ըստ էության, երկրորդ պլան են մղվում:
Երբ Օբամայի այցելության աուրան սկսի խունանալ, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սահմանափակող գործոններն ավելի հստակ և նույնիսկ ավելի նշանակալի կդառնան: ԱՄՆ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում Թուրքիայի դերակատարության անխուսափելի սահմանափակությունը թաքնված է հենց վերոհիշյալ երեք գործոնների հառակ կողմում:
Նախևառաջ` Մերձավոր Արևելքում, սևծովյան տարածաշրջանում և Կովկասում իր դերակատարության հաստատմանը ուղղված Թուրքիայի վերջին ջանքերի գրավչությունը ոչ մի նշանակություն չունի. սա առավելապես Թուրքիայի նախաձեռնությունն է, որը հիմնված է Թուրքիայի շահերի վրա և նախատեսված չէ ԱՄՆ-ի կամ Եվրամիության կողմից հավանության կամ աջակցության համար: Փաստորեն այսօր առկա են դրա հակառակ ապացույցներ, եթե հիշենք թուրք ղեկավարների կողմից Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դատապարտումը, ինչը հանգեցրեց Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողությունների խիստ սահմանափակմանը:
Ավելին` պարզ դարձավ, որ Կովկասում Թուրքիայի նախաձեռնություններն ավելի համահունչ են Ռուսաստանի շահերին, քան ԱՄՆ-ի նպատակներին: Իսկ դատելով Թուրքիայի վերջին քայլերից, ինչպես, օրինակ` Իրանի և Սուդանի առաջնորդների հրավերը Թուրքիա, քիչ հավանական է, որ Անկարան այնքան մտահոգ լինի Վաշինգտոնի արտաքին քաղաքականության օրակարգի աջակցությամբ` անկախ Օբամայի (կամ նրա կնոջ) նկատմամբ համակրանքի աստիճանից:
Երկրորդ` Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն էր, որը Ռուսաստանի և Վրաստանի միջև պատերազմի ընթացքում պահպանեց չեզոք դիրքորոշում և, ըստ էության, նեղացրեց ճգնաժամի ընթացքում Վրաստանի ափերին հասնելու ՆԱՏՕ-ի նավերի հնարավորությունները, ինչը նույնպես ի ցույց է դնում ավելի շատ Ռուսաստանի, քան Վաշինգտոնի նկատմամբ իր մոտիկությունը: Թուրքիան ոչ միայն առանց ԱՄՆ-ին (կամ ՆԱՏՕ-ին) նախնական իրազեկման հայտարարել է «Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պլատֆորմի» մասին, այլև ձեռնպահ մնաց Վաշինգտոնի աջակցությունից, որը փորձում էր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՀԿ) «դիտորդի» կարգավիճակ ստանալ:
Եվ, վերջապես, երրորդ` Իրաքի հյուսիսում քրդերի (Իրաքում ամերիկացիների միակ իրական դաշնակիցն են) ակտիվացման հետ կապված սպառնալիքի թուրքական ընկալման լույսի ներքո Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը Թուրքիայի անթաքույց կամ գաղտնի օգնությունը կամ աջակցությունը անիրական են թվում: Ամենայն հավանականությամբ, Իրաքի և քրդերի հարցերը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առաջիկայում ռազմական համագործակցության զարգացման գլխավոր խոչընդոտն են:
Ու թեպետ Օբամայի այցը կարող է դիտվել որպես կարևոր ու խորհրդանշական իրադարձություն, Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը ամենայն հավանականությամբ կհեռանան Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների մերձեցմանը զուգընթաց: Իրերի նման կացության իրողությունն ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ, ըստ էության, սահմանի բացման բեռն ընկած է ոչ թե Երևանի կամ Վաշինգտոնի, այլ հենց Անկարայի վրա:
Այդ իսկ պատճառով քիչ հավանական է թվում, որ նախագահ Օբաման այս տարվա ապրիլի 24-ին հստակ և միանշանակ կարտահայտվի հօգուտ ցեղասպանության ճանաչման: Անկախ Օբաման «կօգտագործի՞, թե՞ ոչ» «ցեղասպանություն» բառը թեմայով շահարկումներից, ամերիկա-թուրքական հարաբերությունները առաջիկա ամիսների չեն թուլացնի, այլ իրապես կնպաստեն Օբամայի նախընտրական խոստումների իրականացմանը` Հայոց ցեղասպանության հստակ և անվերապահ ճանաչման վերաբերյալ:
6 Ապրիլ, 2009
ArmeniaNow.com
Independent Journalism From Today’s Armenia
noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=724