ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանի դեմ քաղաքական դիվերսիայի հետեւանքը. ովքեր էին խփում թիկունքից

haygagan panag Mardagerd

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հայաստանի դեմ քաղաքական դիվերսիայի հետեւանքը. ովքեր էին խփում թիկունքից

13.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Genocide perpetrated by the Ottoman Empire, now Turkey – 1 April 1909 – The Adana Massacre – The Ruins of the Adana Armenian School – photo genocide Arménien Museum

Կգնա՞ Սերժ Սարգսյանը խորհրդարան ապրիլի 16-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու, թե ոչ: Բանն այն է, որ Սարգսյանը հայտարարել էր գնալու որոշման մասին, բավարարվել է ձայնագրության նրա պայմանը, սակայն նա նշել էր, որ կգնա, եթե վերացված լինի արտակարգ դրության ռեժիմը:

Իսկ արտակարգ դրության ռեժիմը, որի ժամկետը լրանում է ապրիլի 14-ին, երկարաձգվում է:

Սերժ Սարգսյանի այցը հանձնաժողով Նիկոլ Փաշինյանը գնահատել էր այդ հարցի կուլմինացիա: Սարգսյանի որոշումից անմիջապես հետո հրապարակվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ նա առաջարկում էր սառեցնել ապրիլյան պատերազմի հանգամանքների քննության հարցը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դա գնահատել էր Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին գործարքի առաջարկ:

Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել Տեր-Պետրոսյանին, բայց այն, որ հանձնաժողովի գործունեությունը սառեցված չէ, ըստ երեւույթին վկայում է դրա մերժման մասին: Սարգսյանն էլ փաստորեն մերժեց, վերհաստատելով գնալու որոշան մասին:

Լուռ էր Ռոբերտ Քոչարյանը, որի անմիջական համակիրները կոշտ քննադատության ենթարկեցին Տեր-Պետրոսյանի հոդվածը ընդհանրապես, սակայն նրբորեն լռություն պահպանելով ապրիլյանի թեմայով: Մինչդեռ, դա թերեւս հոդվածի առանցքային թեման էր, բուն մոտիվը:

Դրա մի վկայությունն է թերեւս նաեւ այն, որ փոքր դադարից հետո թեմային անդրադարձ եղավ խմբից, որը Ռոբերտ Քոչարյանի անմիջական շրջանակն էր մինչեւ ապրիլյան քառօրյան ընկած ժամանակահատվածում՝ 2012-15 թվականներին, ոչիշխանական բեւեռ խորագրի ներքո:

Այդ բեվեռը Հայաստանում ապահովեց հայկական պետականության դեմ հասունացող ագրեսիայի ներքաղաքական թիկունքը, ստանձնելով այդ ագրեսիայի ռազմա-քաղաքական հովանավորի՝ Ռուսաստանի քաղաքականության հայաստանյան «օրինակարգման»՝ լեգիտիմացման գործը:

Այդ տարիների իրողությունները պարզորոշ ի ցույց էին դնում Սերժ Սարգսյանի առաջ Մոսկվայից դրված խնդիրը. ենթարկվել ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ խաղին, այլապես իշխանությունը կփոխանցվի կառավարող համակարգի ոչիշխանական բեւեռին, որը լիովին պատրաստակամ էր աջակցել այդ խաղին, ակնկալելով դրա արդյունքում Սերժ Սարգսյանի հեռացումը:

Այժմ, ոչիշխանական բեւեռի գլխավոր խաղացողներից մեկի՝ Տեր-Պետրոսյանի հոդվածից հետո, հրապարակվում են կարծիքներ այդ բեւեռի այլ ներկայացուցիչներից, թե ապրիլյան պատերազմը պետք չէ դարձնել Հայաստանի պարտությունը: Դա թերեւս Ռոբերտ Քոչարյանի արձագանքն է, բայց անուղղակի, որովհետեւ պատասխանը Տեր-Պետրոսյանին չէ հասցեագրված, այլ ռուսական հայտնի շրջանակներին:

Նպատակն է թերեւս ցույց տալ, որ միայն Տեր-Պետրոսյանը չէ, որ պատրաստ է Հայաստանում անել հնարավորը՝ հանել ապրիլյան ագրեսիայի համար ռուսական քաղաքականության պատասխանատվության հարցը: Դրան պատրաստ է նաեւ երկրորդ նախագահը:

Բանն այն է, որ ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրությունը բացարձակապես պարտության հոմանիշ չէ: Հակառակը, պարտությունը դաս է ինքնին, իսկ հաղթանակն ունի բթացնելու վտանգ:

Ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրությունն այդ իմաստով ունի հաղթանակից չբթանալու, զգոնություն չկորցնելու խնդիր: Համենայն դեպս, հենց այդ՝ քաղաքական խնդրի լուծումն է առանցքայինը: Եվ դա հասկանում են բոլորը:

Գործնականում, ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման գործընթացի քաղաքական տողատակը Ռուսաստանի նախաապրիլյան քաղաքականությունը սանձահարելն է: Որովհետեւ զուտ Ադրբեջանին սանձելու հարցը լուծել, լուծում է եւ կլուծի հայկական բանակը:

Պարզապես քաղաքական սանձահարման կարեւորությունն էլ այն է, որ բանակը ստիպված չլինի թանկ գնով հաղթանակների միջոցով չեզոքացնել Հայաստանի դեմ քաղաքական դիվերսիաների հետեւանքները:

ARMENIAN GENOCIDE – This picture shows part of the 5.000 children from Kharput en route on donkey back and foot. “Story of Near East Relief” by James L. Barton, New York, 1930, p. 152

www.lragir.am/2020/04/13/536715/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail