Լևոն Էքմեքչյան – Թուրքիան շարունակում է խոչընդոտել ԱՍԱԼԱ-ի մարտիկի դին տեղափոխելու գործընթացին

Լևոն Էքմեքչյան – Թուրքիան շարունակում է խոչընդոտել ԱՍԱԼԱ-ի մարտիկի դին տեղափոխելու գործընթացին

(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=)

20 – 09 – 2013 – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Թուրքիայում շարունակում են բարդացնել ԱՍԱԼԱ–ի մարտիկ Լևոն Էքմեքչյանի դին հարազատներին հանձնելու գործընթացը։
Ֆրանսիայում բնակվող Էքմեքչյան ընտանիքը վերջին տարիներին փորձում է որդու գերեզմանը տեղափոխել Թուրքիայից, որտեղ նա թաղվել էր մահապատժից հետո։

Անկարայի քաղաքապետարանը, որը չի շտապում հարազատներին հանձնել հայ մարտիկի դին, հերթական անգամ խոչընդոտ է ստեղծել։ Այժմ էլ թուրքական իշխանությունները պահանջում են, որպեսզի Էքմեքչյան ընտանիքը տրամադրի գերեզմանատան հասցեն և թաղվելու վայրը, որպեսզի թույլատրեն տեղափոխել Էքմեքչյանի աճյունը։ Ընտանիքը ցանկանում է Լևոնին վերաթաղել Փարիզում։

Նշենք, որ Էքմեքչյանը մասնակցել էր «Խրիմյան Հայրիկ» ջոկատի՝ 1982 թվականի օգոստոսի 7-ին Անկարայի Էսենբողա օդանավակայանում «Կարին» գործողությանը։

Գործողության ընթացքում գերեվարվել է վիրավոր ու ուշագնաց վիճակում։ 1983 թվականի հունվարի 28-ին մահապատժի է ենթարկվել թուրքական իշխանությունների կողմից և թաղվել Անկարայի Ջեբեջի Ասրը գերեզմանատանը։

allTurkey.am

akunq.net/am/?p=34069

Facebooktwitterredditpinterestlinkedinmail