Արայիկ Հարությունյանն ընդդիմախոսներին մեղադրեց կորոնավիրուսի խնդիրը քաղաքականացնելու մեջ, բայց խոստացավ «չհետապնդել»
15.04.2020 – Տարածաշրջան:Արցախ – Թեմա: Քաղաքականություն:
Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ընդդիմախոսներին մեղադրեց կորոնավիրուսի խնդիրը քաղաքականացնելու մեջ:
Ելույթ ունենալով ապրիլի 15-ին կայացած մամուլի ասուլիսում՝ Հարությունյանը, որը փաստացի հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հայտարարեց Արցախի ժողովրդի հերթական հաղթանակի մասին՝ կապված ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հետ:
Հարությունյանը ծանր որակեց պայմանները, որոնցում անկացվել են ընտրությունները, ընդ որում՝ ոչ այնքան կորոնավիրուսի տարածման պատճառով, որքան քաղաքական ընդդիմախոսների վարքագծի, որոնք քվեարկությունը բոյկոտել էին: Հարությունյանի կարծիքով՝ ընդդիմախոսների վարքագիծը եւ ընտրությունները հետաձգելու կոչերը թելադրված են ամենեւին ոչ ժողովրդի մասին հոգածությամբ, այլ այն բանի գիտակցումով, թե ինչպիսին կլինի քվեարկության արդյունքը: «Հետաձգման մասին քաղաքական ընդդիմախոսների բոլոր հայտարարությունները քաղաքական բնույթ ունեին»,- կտրականապես հայտարարեց Հարությունյանը:
Ընդ որում՝ նա հավաստիացրեց, որ ինքը խնդիրներ չունի առանձին քաղաքական գործիչների հետ: Եվ անմիջապես հավելեց, որ «քաղաքական հետապնդում չի լինելու»: «Նախընտրական շրջանում եղել են վիրավորական հայտարարություններ: Ես անգամ պատրաստվում էի դատարան եւ դատախազություն դիմել: Բայց մտափոխվեցի: Ելնելով կոնսոլիդացիայի գաղափարից՝ մտադրությունից հրաժարվեցի»,- տեղեկացրեց Հարությունյանը:
Բացառություն է կազմել մեկ հայտարարություն, որը կատարողը Արցախի քաղաքացի չէ: «Անունը չեմ ցանկանում տալ: Հիմար հայտարարություններ՝ միլիոններ հուղարկավորության համար եւ այլն: Կլինի ոչ մեծ ռեպորտաժ: Ընդհանրապես, ով է նա, ինչ մարդ է»,- նշեց Արայիկ Հարությունյանը:
Կադրային քաղաքականության մասին հարցին Հարությունյանը պատասխանեց, որ պաշտոնյաներն առաջին հերթին պետք է քաղաքացիներին հասանելի լինեն, աշխատեն թափանցիկ եւ պրոֆեսիոնալ: «Փոփոխություններ կլինեն եւ կլինեն այնպիսիք, որ կմնան»,- հայտնեց Հարությունյանը: Ինչպես պարզվեց, Հարությունյանն առայժմ չի մտածել նաեւ սահմանադրական բարեփոխումների մասին:
Հարությունյանը հերթական անգամ հավաստիացրեց բոլորի հետ համագործակցելու իր պատրաստակամության մասին: Ինչ ձեւով կյանքի կկոչվի գաղափարը՝ կոալիցիա, թե այլ ձեւաչափ, եւս առայժմ պարզ չէ նաեւ իրեն՝ Հարությունյանին: Գլխավորն այն է, որ տեսակետները համընկնեն առանցքային հարցերում՝ տնտեսություն, Արցախի հարց, Հայաստանի իշխանությունների հետ ներդաշնակ համագործակցություն:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հետ բանակցություններին, ապա Արայիկ Հարությունյանը հերքեց նման հերյուրանքները: «Ոչ մի բանակցություն ոչ մեկի հետ չի եղել: Սամվել Բաբյանն ինքն էլ է ասել, որ իրեն պաշտոնները չեն հետաքրքրում»,- հայտարարեց Հարությունյանը:
news.am/arm/news/572652.html