Համավարակը կարող է նոր աշխարհակարգի հանգեցնել․ Շահան Գանտահարյան – Համավարակը կարող է նոր աշխարհակարգի հանգեցնել․ Շահան Գանտահարյան

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ

Համավարակը կարող է նոր աշխարհակարգի հանգեցնել․ Շահան Գանտահարյան – Համավարակը կարող է նոր աշխարհակարգի հանգեցնել․ Շահան Գանտահարյան

14 Ապրիլ, 2020

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

ԲԵՅՐՈՒԹ/ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը կարծում է, որ համավարակի հաղթահարումից հետո փոփոխության է ենթարկվելու ոչ միայն աշխարհակարգը, այլև բոլորիս առօրյան ու աշխատանքի պայմանները։

Առցանց ու հեռավար աշխատանքի անցնելու միտումները զգացվում են ոչ միայն տեղեկատվության, այլև տնտեսության մի շարք ոլորտներում։ «Արմենպրես»- ի հետ տեսահարցազրույցում «Ազդակի» խմբագրապետի հետ քննարել ենք լիբանանահայ համայնքի վիճակն, ինչպես նաև հայկական պահանջատիրության ու Հայոոց ցեղասպանության 105-ին նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցերը։

https://youtu.be/cT-lv56eAmg

Համավարակի ազդեցության մասին

  • Աշխարհակարգն ու մարդկանց ամենօրյա կենսագործունեությունը լրջագույն փոփոխությունների են ենթարկվելու։
  • Անգամ ամենամեծ և ուժեղ պետությունները պատրաստ չէին նոր մարտահրավերներին։ Մենք ականատեսն ենք համաշխարհայնացման միտումների փոփոխության։

Համավարակը, Լիբանանն ու հայկական համայնքը

  • Այս օրերին լրանում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի 45-ամյակը։ Այդ պատերազմից սերտած դասերից մեկը համախմբվածությունն է։
  • Հայկական համայնքն ինքնակազմակերպվելու մեծ ներու ժ ունի, իսկ այսօրվա ճգնաժամը մի կողմ թողեց ինչպես ներլիբանանյան, այնպես էլ ներհամայնքային տարաձայնությունները։
  • Հայկական համայնքը հանդես է գալիս միասնական հակաճգնաժամային շտաբով։ Հայաշատ շրջաններում իրականացվում են ապահովության բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Ընդհանուր առմամբ՝ վիճակը վերահսկելի է։

Հայոց ցեղասպանության 105- ամյակի մասին

  • Համավարակով պայմանավորված՝ ապրիլի 24-ի հիշատակի հիմնական միջոցառումներն ու գործողությունները կանցնեն նաև առցանց, և կնեռառեն ոչ միայն համայնքային կառույցները։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու պահանջատիրությանն ուղղված ջանքերին համաշխարհային հնչեղություն ապահովելու համար արվելու է հնարավորը, թե տեղական, թե համահայկական առումներով։

 

Արամ Անանյան- Շահան Գանտահարյան

Երևան- Բեյուրթ

armenpress.am/arm/news/1012182.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail