Ի՞նչն էր զայրացրել Թրամփի վարչակազմին – Արցախում ականազերծման փոխարեն՝ խաղաղության նախապատրաստման ծրագի՞ր

Ի՞նչն էր զայրացրել Թրամփի վարչակազմին – Արցախում ականազերծման փոխարեն՝ խաղաղության նախապատրաստման ծրագի՞ր

Ի՞նչն էր զայրացրել Թրամփի վարչակազմին

Արցախում ականազերծման փոխարեն՝ խաղաղությանhttp://gov-wa.info/?p=2325&lang=hy նախապատրաստման ծրագի՞ր

««Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ»»

Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամփ

01 ԱՊՐԻԼ 2020 –

Չնայած անցյալ տարվա ամառվանից հայկական լոբբիստական կազմակերպությունների եւ կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող օգնությունը։

ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագիրը:

Դեռ ամիսներ առաջ պարզ էր, որ Ադրբեջանի իշխանություններն ակտիվ աշխատանք են տանում, գումարներ ծախսում ԱՄՆ անվտանգության խորհրդում, իրենց շահերն առաջ մղելու նպատակով։

Հենց ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էլ որոշելու էր այս ծրագրի ապագան։ Նկատենք, որ Միացյալ Նահանգները, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն է, Հայաստանից բացի, միակ երկիրն էր, որն ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին, առանց ճանաչելու այդ պետության անկախությունը: Խոսքը 1998-ից իրականացվող մարդասիրական օգնության մասին է, ականազերծման ծրագիրը, որը կազմում էր 1,5 միլիոն դոլար:

Երկու տասնամյակից ավելի տրամադրվող օգնությունը՝ Արցախում ականազերծման ծրագիրը, այսպիսով` դադարեցվեց: ԱՄՆ վարչակազմը պնդում է՝ ականազերծման ծրագիրը, որն իրականացնում է բրիտանական Halo Trust կազմակերպությունը, ավարտված է:

Չնայած Halo Trust-ի ֆինանսավորման երկարացման խնդրանքին հայտնաբերված նոր տարածքների ականազերծման համար, վարչակազմն այս հարցում մնաց անդրդվելի:

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ի պատասխան ծրագրի մասին մի շարք կոնգրեսականների հարցումներին, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մերի Թեյլորն ու USAID տնօրենի օգնական Ռիչարդ Փարկերը պատասխան նամակում մատնանշել են, թե 2017 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության շրջանում չի եղել ականներից որեւէ զոհ: Այժմ քննարկվում է օժանդակության նոր հնարավորություն, մասնավորապես՝ բնակչության նախապատրաստումը խաղաղության:

Ամերիկահայ լոբբիստական կառույցները, սակայն, վստահեցրել են, որ այս ծրագրի շուրջ պայքարը դեռեւս ավարտված չէ, եւ աշխատանքներն ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով:

«Վերջացած չէ այս աշխատանքը: Կշարունակվի պայքարը, որ կարողանանք Արցախի օժանդակության ծրագիրը փրկել եւ ընդլայնել»,- նշել է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի մամլո խոսնակ Եղիսաբեթ Չուլճյանը:

«Այժմ պայքարում ենք այս ծրագրի երկարացման համար, որպեսզի այն չդադարեցվի ու գումարներ հատկացվեն Արցախում ականազերծման ծրագրին»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսի հետ կապերի պատասխանատու Մարիամ Խալոյանը:

Ծրագրի պահպանման աշխատանքները նախկինում եւս տեղափոխվել են ԱՄՆ Կոնգրես: «Շատ հստակ է, որ գործադիր մարմինը՝ թե Սպիտակ տունը եւ թե արտգործնախարարությունը, 1998 թվականից, երբ սկսվեց Արցախին օգնություն ցույց տալու ծրագիրը, դեմ էին դրան:

Ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի հետ աշխատանքներ ենք տանում, որպեսզի կարողանանք պահել այս մարդասիրական ծրագիրը»,- իր հերթին ասել է Չուլճյանը:

Կոնգրեսում աշխատանքները 2020-21թթ. արտաքին հատկացումների բանաձեւի շուրջ մեկնարկել էին վերջերս: 75 կոնգրեսականները հանդես էին եկել նամակով, ուր ընդգծել են, որ ականները շարունակում են մեծապես վտանգել Ղարաբաղում խաղաղ բնակչությանը: Նրանք կոչ էին անում ներառել արտաքին հատկացումների բանաձեւում Ղարաբաղում ականազերծման համար 1.5 մլն դոլար տրամադրելու դրույթը:

Ամերիկահայ լոբբիստական կառույցների աշխատանքն, իհարկե, գնահատելի է, բայց պետք է հասկանալ, թե հայկական դիվանագիտությունն առհասարակ վերջին ամիսներին, տեղյակ լինելով արդեն իսկ ձեւավորված մթնոլորտին, ինչ քայլեր է ձեռնարկել:

Պարզ է, որ կայացվել է քաղաքական որոշում ամերիկյան վարչակազմի կողմից: Հայկական դիվանագիտությունը պարզե՞լ է դրա պատճառները: Գուցե այդ քայլն ունի խոր աշխարհաքաղաքական դրդապատճառներ: Օրինակ, երկու տարբերակ նշենք՝ ամերիկյան վարչակազմը կարո՞ղ է Սիրիայում հայկական հումանիտար խմբի ներկայությունը համարել ոչ ցանկալի քայլ… Կարող էր:

Կամ՝ այն փաստը, որ ՀՀ իշխանությունները ռուս մասնագետներին թույլ էին տվել Հայաստանում ԱՄՆ լաբորատորիաներ մուտք գործել… Սա էլ, ըստ ամենայնի, կարող է ամերիկյան վարչակազմին առանձնապես դուր չգալ:

Ինչեւէ, հիմա ակնարկում են, որ առավել նպատակահարմար է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն աջակցելը: Տարբեր հումանիտար ծրագրերն օրինակ՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներգրավվածությամբ, կդառնա Բաքվի համար խիստ շահեկան ծրագիր: ՀՀ իշխանություններն այստեղ էլ ունեն աշխատանք, եթե գործընթացն այս ուղղությամբ է առաջ մղվելու:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ «Առավոտ» օրաթերթ, 31.03.2020

GENOCIDE ARMENIAN -turc15-1895 erzurum-victims – Genocide perpetrated by the Ottoman Empire, today Turkey

www.aravot.am/2020/04/01/1103572/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail