ԵՄ ներկայացուցիչները քննադատել են Թուրքիայում ընդունված համաներման օրենքը
16 Ապրիլ 2020 – ՔԱՂԱՔԱԿԱՆ :
Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի հարցերով նոր զեկուցող Նաչո Սանչես Ամորը և ԵՄ-Թուրքիա Խառը խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին անդրադարձել են նախօրեին Թուրքիայի խորհրդարանում ընդունված նոր օրենքին։
Այդ օրենքով նախատեսվում է, որ շուրջ 90․000 բանտարկյալ ազատ կարձակվի, սակայն իրավապաշտպանների համոզմամբ՝ նրանց թվում չկան ազատազրկված լրագրողներ, մտավորականներ, քաղբանտարկյալներ և ուսանողներ։
Քաղաքական գործիչները համաներման այդ շրջանակը բավարար չեն համարել և նրանց գնահատմամբ՝ քաղաքական ակտիվություն ցուցաբերելու համար կալանավորվածները և դատապարտյալները մեծ հիասթափության են ապրել։
ԵՄ ներկայացուցիչների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք հույս ունեին, որ Թուրքիայի խորհրդարանը կընդուներ այնպիսի օրենք, որը կլիներ արդար և խտրականության չէր դնի բանտարկյալների միջև։
«Թուրքիայում իշխող կուսակցությունները լրագրողներին, իրավապաշտպաններին և նրանց, որոնց համարում են քաղաքական հակառակորդ ենթարկում են Covid-19 մահացու ռիսկի»,- ասվում է հաղորդագրությունում։
Ամորը և Լագոդինսկին ուշադրություն են հրավիրել մարդաշատ բանտերում առկա համավարկի սպառնալիքի վրա։ Նրանք ՄԻԵԴ-ից պահանջել են, որպեսզի արագացնեն Թուրքիային առնչվող դատական գործերի քննությունը։ Մյուս կողմից կոչ են արել ԵՄ անդամ պետությունների կառավարության անդամներին, որպեսզի թեմայի շուրջ զրուցեն թուրքական իշխանությունների հետ։
Աղբյուր` t24.com.tr
ermenihaber.am/am/news/2020/04/16/ԵՄ-Թուրքիա/181262