Ներսես Զաքարյան – Մեր անմահները․ Ներսես Զաքարյան՝ Հայոց ցեղասպանության զոհ
17 ԱՊՐԻԼ 2020 – ԴԷՄՔԵՐ, ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Ներսես Զաքարյանը ծնվել է 1883 թ. Իզմիթում (Նիկոմեդիա-Ակունքի խմբ․) և նախապես աշակերտել տեղի ազգային վարժարանում, ապա հաճախել է և հաջողությամբ ավարտել պետական երկրորդական միջնակարգ վարժարանը:
Աշակերտել է նաև պետական առևտրական և Օգոստինյան ֆրերներու վարժարաններում՝ ձեռք բերելով խորը հմտություններ:
Վաղ տարիքից ընդգրկվելով ուսուցչական ասպարեզում՝ պաշտոնավարել է Իզմիթի ազգային վարժարանում՝ իբրև դաստիարակ-ուսուցիչ:
Նաև դասեր է ավանդել պետական իտատի (երկրորդական միջնակարգ վարժարան) և Միխիթարյան վարժարաններում: Տեսուչի պաշտոններ է վարել Մեծ-Նոր գյուղի և Գետիկփաշայի վարժարաններում։ Այս վերջին վարժարանի մեջ այդ պաշտոնը շարունակել է մինչև իր ձերբակալման թվականը՝ 1915թ. ապրիլի 11-ը: Այդ ընթացքում Տիկնանց վարժարանի մեջ թուրքերենի ուսուցիչ էր:
Հմուտ էր հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերենի մեջ՝ ուսումնասիրելով դրանց մատենագրությունը: Հրատարակել է օսմաներենի քերականության գրքույկի Ա և Բ տարիները, թուրքերեն ընթերցանության գրքի Ա հատորը, ձեռագիր պատրաստել է նույնի՝ «Չոջուք խազինեսի»-ի Բ հատորը և օսմաներեն քերականության դասընթաց, որոնք մտադիր էր հրատարկելու։ Սակայն չի հասցրել:
Որոշ ջրջան մտել է նաև գրական ասպարեզ, բայց միայն կարճատև գործունեություն է ծավալել, եղել է «ԱՊԱԳԱ» և «ՆՈՐ ԱՇԽԱՐՀ» պարբերաթերթերի արտոնատերն ու պատասխանատու տնօրենը:
Երկար տարիներ է գործել Ս.Դ. Հնչակյան կուսակցության մեջ, անդամակցել է կենտրոնական վարչության քաղաքական ժողովին։ Նա Գետիկփաշայի երեսփոխան էր:
Կազմեց Էլինա Միրզոյանը
Լուսանկարը՝ ՀՑԹԻ կայքէջից:
www.genocide-museum.am/arm/remember_armenian_genocide.php
akunq.net/am/?p=70897