ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ալիեւին զգուշացրին. Երեւանը ցույց տվեց, թե ինչ կլինի – Ալիեւին զգուշացրին. Երեւանը ցույց տվեց, թե ինչ կլինի

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ալիեւին զգուշացրին. Երեւանը ցույց տվեց, թե ինչ կլինի – Ալիեւին զգուշացրին. Երեւանը ցույց տվեց, թե ինչ կլինի

17.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

««Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին — Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ»»

Génocide perpétré par l’Empire ottoman, aujourd’hui la Turquie – génocide arménien-erzeroum-1895-lesalonbeige.fr

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է արցախյան հարցին եւ նշել, որ չնայած համաճարակին, աշխատանքը կարգավորման ուղղությամբ շարունակվում է: Նա նշել է, որ համանախագահները կապ են պահում կողմերի հետ, հիշատակելով նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովի հեռախոսազրույցները Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ: Զախարովան նշել է, որ քննարկվել է կորոնավիրուսի ազդեցությունը գործընթացի վրա, նաեւ շփման գծում վիճակը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի արտգործնախարարի հետ, որի մասին ՌԴ պաշտոնական հաղորդագրությունում նշվում էր, որ զրույցը եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Դրանից առաջ ադրբեջանցիները կրակել էին Տավուշի ուղղությամբ, ինչպես նաեւ Արցախի սահմանի:

ՌԴ արտգործնախարարը ապրիլի 10-ին հեռախոազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ, բայց դրանում խոսք չկար, թե ում նախաձեռնությամբ է եղել զրույցը: Ամենահետաքրքիրն այն էր սակայն, որ երեք օր անց՝ ապրիլի 13-ին դարձյալ տեղի ունեցավ ՌԴ արտգործնաարարի եւ Ադրբեջանի արտործնախարարի հեռախոսազրույցը, ի տարբերություն առաջինի՝ ավելի ծավալուն հաղորդագրությամբ: Որովհետեւ առաջինում նշված չէր, որ քննարկել են արցախյան հարցը:

Ինչու՞ էր առաջացել ՌԴ արտգործնախարարի եւ Ադրբեջանի արտգործնախարարի երկու հեռախոսազրույցի անհրաժեշտություն, եւ արդյոք դա նշանակում է, որ եղել է շարունակություն, այսինքն առաջինից հետո մնացել են հարցեր, որոնց պատասխանը ստացվել է երկրորդ կապի ընթացքում: Դրանից հետո տեղի ունեցավ ԵՏՄ տեսավեհաժողովը, որի ընթացքում ընդունվեց հայտարարություն, այդ թվում ռազմական հակամարտությունները դադարեցնելու վերաբերյալ: ՌԴ նախագահ Պուտինը ԵՏՄ նախագահող Լուկաշենկոյին հորդորեց այդ մասին տեղեկացնել ԱՊՀ անդամ մյուս գործընկերներին, այդ թվում բնականաբար նաեւ Ալիեւին:

Կորոնավիրուսի համաճարակը ստեղծել է մի վիճակ, երբ Երեւանն ու Բաքուն մնացին այսպես ասած դեմ առ դեմ: Ընդ որում, հատկանշական էր, որ այդ իրավիճակը արժանացավ Ադբեջանի իշխանության ոչ պաշտոնական խոսափողի կարգավիճակ ձեռք բերած նախկին արտգործնախարար Զուլֆուղարովի բավականին տարօրինակ մեկնաբանությանը: Նա հայտարարել էր, որ կողմերը մնացել են դեմ դիմաց, եւ Բաքվի համար պատեհ պահ է ռազմական առավելությունն իրացնելու համար:

Մի կողմ թողնենք, թե որքան է Բաքվի ռազմական առավելություն ասվածը համապատասխանում իրականությանը, այն էլ իրացվելիության աստիճան: Հատկանշական է, որ հնչում է այդպիսի ազդակ, այն էլ դիվանագիտական, ոչ թե ռազմական անձից:

Իսկ մեն-մենակ վիճակը ունի մեկ այլ առանձահատկություն, այն ոչ միայն կողմերին է թողնում, կամ ոչ այնքան կողմերին է թողնում որոշակի վակուումի մեջ, այլ նրանց հետ աշխատող ուժային կենտրոններին, որոնք կարող են մեն-մենակ վիճակի տողատակում որեւէ կողմի հետ գործել առավել անկաշկանդ: Այս դեպքում իհարկե խնդիրը ադրբեջանական կողմում է, որովհետեւ ագրեսիայի աղբյուրն այնտեղ է, ըստ այդմ ինչ որ մեկը կարող է մեն-մենակ հանգամանքը օգտագործել դրա քողի տակ այդ ագրեսիան «հունցելու» համար:

Իսկ խնդիրն այն է, որ դրա անհրաժեշտությունը կա Անկարայում, որը կորոնավիրուսի համաշխարհային տոտալ կանանտինից առաջ Մոսկվայի հետ մարտի 5-ի համաձայնության անխոհեմություն ունեցավ, կանգնելով Իդլիբում, երբ ուշքի էր եկել առաջին ռուս-սիրիական հարվածից եւ վերականգնել ռազմական առավելությունը:

Թուրքիային կանգնեցրին շատ հարմար պահի, եւ կարանտինը Անկարայի համար ստացավ կրկնակի նշանակություն: Բաքուն այդ պայմաններում Թուրքիայի համար կարող է դիտվել «աշխարհքաղաքական կարանտինից» դուրս գալու հնարավորություն, առավել եւս, որ զոհն այդ դեպքում լինելու է Ալիեւը:

Մոսկվան Ալիեւին ըստ երեւույթին բացատրել է, որ չարժե Էրդողանի աշխարհքաղաքական կարանտինից դուրս գալու համար գնալ ինքնազոհաբերման: Ալիեւին դա բացատրելու քաղաքական անհրաժեշտությունը Մոսկվայի համար հասկանալի դարձրեց Երեւանը, այդ թվում ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

GENOCIDE ARMENIAN -turc15-1895 erzurum-victims – Genocide perpetrated by the Ottoman Empire, today Turkey

www.lragir.am/2020/04/17/538475/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail