ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ – ՀՅԴ-ն անհետացել է Հայաստանի քաղաքական լանդշաֆտից, անհետանում է նաև Արցախի քաղաքական լանդշաֆտից

ԿԱՅԾ ՄԻՆԱՍԵԱՆ

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ – ՀՅԴ-ն անհետացել է Հայաստանի քաղաքական լանդշաֆտից, անհետանում է նաև Արցախի քաղաքական լանդշաֆտից

17.04.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:

««Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ»»

ՄՇԱԿՈՅԹ-Ժայռապատկեր․ Արևմտյան Հայաստան, Արճեշի շրջան

Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

Պարոն Մինասյան, մեր նախորդ զրույցում կոչ էիք արել հետաձգել Արցախի ընտրությունները և չկրկնել Ֆրանիսայի ՏԻՄ ընտրությունների փորձը, որտեղ միայն առաջին փուլը տեղի ունեցավ։ Հիմա երբ Արցախում արդեն երկրորդ փուլն է տեղի ունեցել, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

Ես այս կոչն արեցի Ֆրանսիայում քաղաքային ավագանու ընտրությունների առաջին փուլի կազմակերպման հետևանքով առաջացած խնդիրները տեսնելուց հետո: Դա աղետ էր, և ես չէի ուզում, որ իմ հայ հայրենակիցները նույն ռիսկին դիմեն Արցախում, մանավանդ, որ դա պատերազմող հանրապետություն է:

Այսուհետ ամեն ինչ պետք է արվի վտանգավոր որոշման հետևանքները սահմանափակելու համար: Անկախության հռչակումից ի վեր Արցախի Հանրապետությունն ունի նոր նախագահ, 4-րդը: Սա պետք է դիտարկել որպես շարունակականության, կայունության ժեստ, բայց մենք կարող էինք մի փոքր սպասել, մինչ կորոնավիրուսի համաճարակը կանցներ:

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Արցախում տեղի ունեցած ընտրությունները, սա ժողովրդավարության նահա՞նջ էր, թե՞ հաղթանակ:

Սրանք բացառիկ ընտրություններ էին, ինչպես կորոնավիրուսի համաճարակի համատեքստում, այնպես էլ նախագահի մեծ թվով թեկնածուների առումով: Այս ընտրությունները մի քանի արձանագրումների անհրաժեշտություն ունեն.

1) Մասնակցությունն ավելի ցածր էր, քան 2017-ի նախագահական ընտրություններին (2020-ին՝ 72 տոկոս, իսկ 2012-ին՝ 96 տոկոս) կորոնավիրուսի համաճարակի պատճառով, բայց արդյունքը մնում է բավականին բարձր.

2) Արցախի քաղաքացիներն ընտրեցին ամենախոհական թեկնածուին: Արայիկ Հարությունյանը կարող է աշխատել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև Հայաստանի հին վարչակարգի հետ:

3) Այս ընտրությունը ոչ թավշյա հեղափոխության պարտություն է, ոչ էլ հին վարչակարգի (Սերժ Սարգսյան) հաղթանակ: Ղարաբաղցիները ընտրել են միջանկյալ ուղին, անկախությունը կամ միավորումը, բայց փոքր քայլերով, առանց շտապելու: Նիկոլ Փաշինյանը դա հասկացավ, և այդ պատճառով Երևանի և Ստեփանակերտի միջև փոխհամաձայնությունը ուժեղ է:

4) Ազգային ժողովի ընտրություններում խաղը շատ փոխվեց: Արայիկ Հարությունյանը հաղթեց ընտրություններում, իսկ հին ռեժիմի ուժերը (Բալասանյան և ՀՅԴ) պարտվեցին, նրանց ազդեցությունը ցածր մակարդակի վրա է: Սամվել Բաբայանն օգտվեց Երևանի և Ստեփանակերտի միջև ընտրական տատանումներից և որոշակի ուժ դարձավ խորհրդարանում:

5) ՀՅԴ- ի արդյունքը շատ մտահոգիչ է: ՀՅԴ-ն 2015 թ.-ի 18% -ից իջավ մինչև 6%-ի և կորցրեց խորհրդարանում իր տեղերի կեսից ավելին: Սա ևս մեկ անգամ ՀՅԴ- ի խորը ճգնաժամի նշան է: Այն անհետացել է Հայաստանի քաղաքական լանդշաֆտից, անհետանում է նաև Արցախի քաղաքական լանդշաֆտից:

Այնուամենայնիվ, ՀՅԴ-ի ղեկավարությունը նպատակ ուներ Արցախը դարձնել իր քաղաքականության հիմքը գալիք տարիների համար: Դա ակնհայտորեն ձախողվում է:

Հայաստանում և Արցախում վերջին չորս ընտրություններում ՀՅԴ-ն ստացավ 1.62% (Երևանի քաղաքային ընտրություններ, 2018 թ.), 3.88% (ԱԺ ընտրություններ Հայաստանում, 2018 թ.), 2.56% (նախագահական ընտրություններ Արցախում,՝ 2020 թ.), 6.4% (Արցախի ԱԺ ընտրություններ, 2020 թ.):

Սա արդեն ճգնաժամ է, սա քաոս է այն աստիճանի, որ այն դարձել է հեղուկ Դաշնակցություն: Այրվում է դաշնակցականի տունը, և նրա քաղաքական ղեկավարությունը այս ու այն կողմ է նայում:

Ի դեպ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ԵՄ պատվիրակության գնահատականը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ։ Նշվում էր, որ ԵՄ-ն այդ ընտրությունների վերաբերյալ վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվում են։ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ համանման հայտարարությամբ էր հանդես եկել։

Հաղորդելու առանձնահատուկ բան չկա: Եվրոպացիները պահպանում են միջին դիրքը, Արցախում իշխանությունը ճանաչում են առանց քվեաթերթիկի ճանաչման: Մինսկի խումբը նման դիրք է գրավում: Հ

այկական դիվանագիտության և սփյուռքի խնդիրն է միջազգային հանրությանը հասկացնել, որ Երևանի և Բաքվի միջև հավասարակշռության դիրքերը հանգեցրել են Բաքվում բռնատիրության հաստատման` առանց հատուցելու Երևանի ժողովրդավարական ջանքերը: Այս սկզբունքն այլևս չի կարող գործել:

Որքանո՞վ կորոնավիրուսից հետո այլ աշխարհ կունենանք, որքանո՞վ ԵՄ-ն կենթարկվի փոփոխությունների։

Այս հարցին պատասխանելը դեռ վաղ է: Դա կախված է շատ գործոններից: Այս պահի դրությամբ մենք գտնվում ենք համաճարակի դեմ պայքարի հրատապության մեջ: Նրանք, որոնք խոսում են նոր աշխարհի մասին, պետք է զգույշ լինեն:

Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ ԵՄ-ն Հայաստանին 92 միլիոն օժանդակություն է ցուցաբերում կորոնավիրուսի դեմ պայքարում, մինչդեռ Ուկրաինային և Վրաստանին՝ կրկնակի։

Սա ապացուցում է, որ հայերը անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել հարգելու համար զսպման միջոցները և որ կորոնավիրուսի ձեռքբերված դեպքերի քանակն անհանգստացնում է:

GENOCIDE ARMENIAN -turc15-1895 erzurum-victims – Genocide perpetrated by the Ottoman Empire, today Turkey

www.lragir.am/2020/04/17/538484/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail