ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ – Թալիշ. մարդիկ և կյանքը վերադառնում են գյուղ – Թալիշ. մարդիկ և կյանքը վերադառնում են գյուղ
18 ԱՊՐԻԼ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Ընդամենը 30 տարի առաջ Մարտակերտի Թալիշ գյուղը Արցախի խոշոր երեք գյուղական բնակավայրերից էր՝ 900 տներով և շուրջ 4 000 բնակիչներով:
1992-ի ամռանը ադրբեջանական ուժերը գրավեցին գյուղը, ինչպես և Շահումյանի ու Մարտակերտի շրջան երը:
Թալիշը ազատագրվեց 1994-ի մայիսյան զինադադարից շաբաթներ առաջ: Թալիշցիների մի մասը վերադարձավ ավերված ու հրդեհված գյուղ:
2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին ամենամեծ ավերածությունը կրեց Թալիշը: Ադրբեջանական հատուկ ջոկատայինները կարողացան ներթափանցել հայկական ուժերի թիկունք, իսկ ռմբակոծության հետևանքով ավերվեցին գյուղի բոլոր տները:
Չորս տարի անց ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը, Գևորգ Հարոյանը և Հարություն Վիրաբյանը այցելել են Թալիշ, զրուցել բնակիչների հետ:
aniarc.am/2020/04/18/tatul-talish-civilnet-18-april-2020/