ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ինչպես եւ ինչու կազմակերպվեց Հայաստանի դեմ գրոհը – Ինչպես եւ ինչու կազմակերպվեց Հայաստանի դեմ գրոհը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ինչպես եւ ինչու կազմակերպվեց Հայաստանի դեմ գրոհը – Ինչպես եւ ինչու կազմակերպվեց Հայաստանի դեմ գրոհը

19.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին պատասխանելու Սերժ Սարգսյանի որոշումը Հայաստանում թարմացրին ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ հանրային ուշադրությունն ու քննարկումները:

Ի՞նչ ուղղությամբ են դրանք ընթանում սակայն, եւ արդյոք դա այն ուղղությունն է, որը տանում է տեղի ունեցածի առությամբ առանցքային, գլխավոր եզրահանգմանը:

Թե ինչ մեթոդաբանությամբ է աշխատում հանձնաժողովն ու պատրաստում հարցերը, պարզ չէ, սակայն ընդհանուր առմամբ Հայաստանի հանրության եւ թերեւս համայն հայության առաջ հարցը հետեւյալն է՝ որն է ապրիլյանի հանգամանքների ուսումնասիրության անհրաժեշտությունն ու որը պետք է լինի գլխավոր եզրահանգումը: Իսկ այստեղ որոշակիության համար անհրաժեշտ է հասկանալ, իսկ ո՞րն էր տեղի ունեցածի իրական մասշտաբը:

Դա թույլ կտա հասնել առավելագույն ճշգրիտ գնահատման, թե ինչ է տեղի ունեցել 2016-ի ապրիլին: Եվ դա կօգնի հասկանալ, թե ինչու, անկախ քաղաքական հայացքներից, այս կամ այն անձի հանդեպ վերաբերմունքից, պետք է արձանագրել, որ տեղի ունեցածը իսկապես հաղթանակ էր՝ այդ թվում զինվորների ու սպաների կյանքի գնով ձեռք բերված հաղթանակ, չնայած դիրքային որոշ կորստին:

Հաղթանակ, որովհետեւ ապրիլի պատերազմը լոկ Հաաստանի ու Ադրբեջանի կամ Արցախի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողություն չէր, որտեղ ամեն ինչ չափվում է վիճակագրական համեմատությամբ:

Ապրիլի քառօրյան հայկական պետականության դեմ տարիներ շարունակ իրականացված արշավի գագաթնակետն էր: Արշավ, որտեղ օգտագործվել են նաեւ Հայաստանի ներքաղաքական հարաբերությունները, ներքաղաքական մոտիվները:

Առաջին պատերազմի հաղթանակով հաստատված ստատուս-քվոն ու հայկական սուբյեկտությունը հետագա խաղաղ ժամանակաշրջանում հայտնվել են կասկածի տակ՝ անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի, գանձագողության, ընտրակեղծարարության հետեւանքով: Դա կասկածի տակ է դրել հայկական ինքնիշխանությունը:

Խնդիրը խորացել է քայլ առ քայլ, գագաթնակետին, կուլմինացիոն զարգացումներին հասնելով 2011-12 թվականներից, երբ մեծ հաշվով սկսել է հայկական պետականության դեմ վճռորոշ գրոհը թե արտաքին, թե ներքին ուղղություններից:

Դրա նպատակը եղել է ռեգիոնում հայկական սուբյեկտությունը չեզոքացնելն ու ռեգիոնալ ռուս-թուրքական պարեկության իրավունքը վերականգնելը: Իրավունք, որ կնքված է թուրք-ռուսական հարյուրամյա պայմանագրով:

Առաջին պատերազմի հաղթանակով Հայաստանը խախտել է այդ իրավունքը: Դրանից հետո հայկական պետականությունը գործնականում հայտնվել է այն վերականգնելու ռազմա-քաղաքական ճնշման ներքո, որն իրականացվել է նաեւ ներքին գործընթացներով:

Ապրիլի առօրյա պատերազմը եղել է կուլմինացիոն փուլի վճռորոշ գրոհը, կուլմինացիայի արդեն ռազմական փուլը: Այդ պատերազմը հայության համար եղել է անկախության եւ ինքնիշխանության պատերազմ: Դրանով է այն հաղթանակ՝ խորքային ռազմաքաղաքական հաղթանակ:

Պատերազմի չորրորդ տարելիցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գլխավորը, ամենակարեւորը այդ քառօրյայում այն էր, որ Հայաստանի նոր սերունդը ցույց տվեց բոլորին, որ պատրաստակամ է եւ ի զորու է կռվել ու ապահովել իր պետության, հայրենիքի պաշտպանությունը:

Դա լոկ հռետորական պաթոս չէ, որովհետեւ առաջին պատերազմից հետո Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցածը տարեցտարի խորացրել է կասկածը, թե արդյոք հայկական պետականությունն ինքնիշխան ու սուբյեկտային է, այդ պետականությանը որեւէ միջազգային դեր վստահելու համար: Հայաստանն ապրիլյան քառօրյային ցրեց այդ կասկածը:

Մինչդեռ, հենց այդ կասկածն է, որ թույլ տվեց Հայաստանի դեմ հասունացնել այդ պատերազմը, թույլ տվեց սնուցել ադրբեջանական ագրեսիան եւ իրականացնել: Սնուցող աշխույժ կենտրոններն էին Մոսկվան եւ Անկարան: Դրան պասիվ հետեւում էին մյուս կենտրոնները, հենց այն պատճառով, որ չկար վստահություն հայկական ինքնիշխանության հանդեպ:

Հայկական բանակն ու հանրությունը վերականգնեցին այդ վստահությունը, ինչն ամրապնդվեց երկու տարի անց՝ թավշյա հեղափոխությամբ: Դան հաջորդեց գնահատականը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի շուրթերով, որը Հայաստանում առաքելության վերջին օրերին հայտարարեց, որ հայ ժողովուրդը դեմ է տարածք հանձնելուն եւ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ունի այդ իրավունքը:

Հայաստանի եւ հայ ժողովրդի առաջ ներկայում խնդիրը լոկ կոռուպցիան բացառելը չէ, այլ նաեւ պատերազմի հասունացման որեւէ քաղաքական հիմք եւս մեկ անգամ թույլ չտալը: Իսկ դրա համար ներկայում պետք է պարզել, հասկանալ, թե ինչպես, ինչ մեխանիզմներ գործի դնելով Հայաստանը ապրիլյանից մի քանի տարի առաջ զրկեցին քաղաքական սուբյեկտությունից, օգտագործելով նաեւ իշխանության համար պայքարողներին:

www.lragir.am/2020/04/19/538755/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail