ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Բաքուն հուսահատության մեջ է. անցնում են ռազմական շանտաժի – Բաքուն հուսահատության մեջ է. անցնում են ռազմական շանտաժի

Լուսանկարում՝ վարժանք ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Բաքուն հուսահատության մեջ է. անցնում են ռազմական շանտաժի – Բաքուն հուսահատության մեջ է. անցնում են ռազմական շանտաժի

24.04.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

(Նամակ երկրէն – Րաֆֆի Տուտագլեան – ԼԱՎՐՈՎԸ, ԱՐՑԱԽԸ ԵՒ ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆՈՐ ԻՇԽԱՆԱՒՈՐՆԵՐԸ…)

THE OTTOMAN MILITARY FORCES LEAD ARMENIAN MEN TO A PLACE OF EXECUTION OUTSIDE THE CITY OF KHARPOUT. Ottoman Empire, March-June 1915.

24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ռազմական հարցերի պատասխանատու, Ալիեւի օգնական Մագերամ Ալիեւը հայտարարել է, թե Երեւանն իր կոշտ հայտարարությամբ Ադրբեջանին չի թողնում այլ ելք, քան իր ռազմական առավելության շնորհիվ վերականգնել «տարածքային ամբողջությունը»:

Բաքվի այդօրինակ հայտարարությունները նոր չեն, սակայն դրանք նորովի են հնչում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությամբ ստեղծված իրավիճակում: Լավրովը հայտարարեց, որ բանակցության սեղանին է փուլային տարբերակ, որը ենթադրում է «տարածքների վերադարձ»:

Լավրովի հայտարարությունը թվում է պետք է ոգեւորեր Բաքվին, բայց ստացվեց տարօրինակ մի բան՝ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունից ոգեւորվեց միայն Հայաստանի այսպես ասած ընդդիմադիր դաշտը, նախկին իշխող համակարգը ներկայացնող խմբերն ու հարակից փորձագիտական հանրույթը:

Բաքվում ոգեւորության փոխարեն հնչեց քննադատություն այդ երկրի արտգործնախարար Մամեդյարովի հասցեին, թեեւ թվում է, թե Լավրովը բարձրաձայնել էր ադրբեջանական դիվանագիտության հաջողության մասին:

Գործնականում սակայն, Ալիեւը հասկացավ, որ մի կողմից «փակելով Բաքվի բերանը», Ռուսաստանի արտգործնախարարը փաստացի բացեց Հայաստանի բերանը, Երեւանին գործնականում մղելով կոշտ հայտարարությունների, որոնք փաստացի մերժում են այսպես ասած «մադրիդյան սկզբունքները»: Դա իհարկե Երեւանի հերթական հայտարարությունն էր, սակայն հասկանալի է, որ իրավիճակը ենթադրում է ոչ թե մեկանգամյա ակտեր, այլ տեւական քաղաքական-դիվանագիտական եւ նույնիսկ ռազմա-քաղաքական աշխատանք:

Ներկայում Բաքուն փորձում է Ռուսաստանին հրավիրել «երկխոսության»: Դրա վկայությունն է թե Հայաստանի սահմանների ուղղությամբ կրակոցների աշխուժացումն ու դիվերսիայի փորձը, թե նաեւ դրանից հետո ապրիլի 10-ին եւ 13-ին Լավրով-Մամեդյարով երկու հեռախոսազրույցների հանգամանքը:

Զուգահեռ, Ռուսաստանը հղել է մի քանի խիստ մեսիջներ, որոնք Ադրբեջանի քարոզչական դաշտում ընկալվեցին շատ ցավոտ: Հնարավոր է, այստեղ Բաքվի համառությունը պայմանավորված է Թուրքիայի աջակցությամբ, որն իր հերթին կանգնել է Իդլիբի շուրջ մոսկովյան համաձայնության փակուղու առաջ:

Այդ իրավիճակում, Լավրովի հայտարարությունն առերեւույթ փաստի առաջ դնելով Երեւանին, խորքային առումով այդ իրավիճակում է դրել Բաքվին, եւ Ալիեւի շրջանակից Մամեդյարովին ուղղված հարվածներն ու դրանց հաջորդող ռազմական շանտաժը դրա վկայությունն են: Ընդ որում, շանտաժը թերեւս հասցեագրված է ոչ թե Հայաստանին, այլ ավելի շուտ Ռուսաստանին:

Սակայն, ինչ կպատասխանի Մոսկվան՝ ուղղակի, թե անուղղակի, կախված է նրանից, թե Մոսկվային ինչ պատասխանատվության տակ կպահի Հայաստանը:

GÉNOCIDE DES ARMÉNIENS – Massacres hamidiens Erzurum – 1895

24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ

www.lragir.am/2020/04/24/540529/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail