Հիշատակում ենք 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին. Թրամփի ուղերձը
24 Ապրիլ, 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Սպիտակ տան տրամադրած ուղերձն ամբողջությամբ.
«Այսօր մենք միանում ենք համաշխարհային հանրությանը՝ հիշելու 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին։ Սկսած 1915-ից, Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան երթի դատապարտվեցին։ Հիշատակի այս օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, միաժամանակ վերահաստատում ենք մեր հանձնառությունը ամրապնդելու ավելի մարդասեր ու խաղաղ աշխարհը։
Ամեն տարի, ապրիլի 24-ին, մենք անդրադարձ ենք կատարում Ամերիկայի ու հայ ժողովուրդի ուժեղ և ամրացող կապին։ Մենք հպարտ ենք 1915թ․ Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի հիմնադիրների հսկայական ջանքերով, որոնք որոշիչ մարդասիրական օժանդակություն տրամադրեցին հայ փախստականներին, և շնորհակալ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք օժանդակեցին և կամավորագրվեցին օգնելու իրենց տներից տեղահանված հայերին։
Այս օրը ողբերգության լույսի ներքո մենք ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը: Երջանիկ ենք, որ շատ հայեր իրենց հարուստ մշակույթը բերեցին դեպի մեր ափեր և այդքան մեծ ներդրում ունեցան մեր երկրի կյանքում՝ լինելով ականավոր զինվորականներ, նշանավոր արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ:
Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը `ճանաչելու և հաշվի նստելու իրենց ցավալի պատմության հետ: Այսօր մենք հավատում ենք՝ դա մեր պարտականությունն է՝ հիշելու նրանց, ովքեր տառապել են ու զոհվել, և վերահաստատում ենք մեր նվիրվածությունը՝ աշխարհում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության գործին»:
armenpress.am/arm/news/1013359.html