Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա պատգամները

24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ – ARMENIAN GENOCIDE – I REMEMBER AND I DEMAND – GÉNOCIDE ARMÉNIEN – JE ME SOUVIENS ET J'EXIGE

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա պատգամները

25 Ապրիլ, 2020

LES FORCES MILITAIRES OTTOMANES CONDUISENT DES HOMMES ARMÉNIENS VERS UN LIEU D’EXÉCUTION EN DEHORS DE LA VILLE DE KHARPOUT. Empire ottoman, mars-juin 1915.

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա պատգամները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը խոսել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Video Player

«Իրականում, այս օրվա պատգամները շատ են: Առաջինը, որ 105 տարի անց արդեն ցեղասպանությունը վերապրածների չորրորդ-հինգերորդ սերունդներն են նույն վճռականությամբ պահանջում արդարություն: Մենք բոլորս՝ որպես մեկ միասնական ազգ, պահանջում ենք արդարություն, պահանջում ենք ճանաչում: Սա արտահայտում է ցեղասպանության այդ ոճրի խորությունը, մի ամբողջ ժողովրդի հասցված վնասի խորությունը, որովհետև ժխտված արդարությունը շարունակում է մնալ բավական խորը վերք և վնաս մի ամբողջ ժողովրդի համար»,- ասել է նախարարը։

Զոհրաբ Մնացականյանը երկրորդ պատգամը համարում է հայ ժողովրդի հաղթած լինելը։

«105 տարի առաջ ենթադրվում էր, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լիներ: Այսօր ինքնավստահ, իր քաղաքակրթությունը, պատմությունը, իր ուժը, իր կարողությունն ի ցույց դնելով աշխարհին, վերապրել ենք մենք ցեղասպանությունը, վերապրել ենք բոլոր այն տեղերում, որտեղ մեր հայրենակիցներն ապրում են, և վերապրել ենք մեզ մոտ, այստեղ՝ մեր հայրենիքում՝ ևս ստեղծելով մեր պետականությունը, վերականգնելով մեր անկախությունը»,- նշել է Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով` երրորդ կարևոր պատգամն այն է, որ պետականությունը չափազանց կարևոր գործիք է մեր ազգային ինքնությունը պաշտպանելու համար, և պետությունը, պետության հզորությունն ամենակարևոր, հզոր զենքերից մեկն են մեր ձեռքում:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։

Նորայր Շողիկյան

GÉNOCIDE DES ARMÉNIENS – Massacres hamidiens Erzurum – Dépouilles d’Arméniens au cimetière d’Erzeroum, 1895
Facebooktwitterredditpinterestlinkedinmail