ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Այլեւս չպետք է լինի այդպես. ինչի համար է ինքնիշխանությունը

“THE ARMENIAN CAUSE IS A CAUSE OF JUSTICE” CATHOLICOS ARAM I –

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Այլեւս չպետք է լինի այդպես. ինչի համար է ինքնիշխանությունը

26.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան;

“THE ARMENIAN CAUSE IS A CAUSE OF JUSTICE” CATHOLICOS ARAM I

24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ – ARMENIAN GENOCIDE – I REMEMBER AND I DEMAND – GÉNOCIDE ARMÉNIEN – JE ME SOUVIENS ET J’EXIGE

Հայաստանը պետք է ջանք չխնայի իր դաշնակիցների հետ հարաբերությունը խորացնելու, իր բարեկամների թիվն ավելացնելու համար, բայց այդպիսի արդյունքի հասնելու իրական հնարավորությունը ինքն իրեն պաշտպանելու ունակ, արժանապատիվ եւ ինքնիշխան պետությունն է: Ապրիլի 24-ի առիթով ուղերձում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դաշնակիցների եւ բարեկամների հանգամանքը աշխարհքաղաքականության կարեւորագույն ասպեկտներից մեկն է, եւ իհարկե կասկածից վեր է, որ այդտեղ արդյունավետությունը պայմանավորվում է ուժով, ոչ թե խեղճությամբ: Ի վերջո, անքննելի է, որ աշխարհքաղաքականությունը ենթադրում է մշտական շահեր, ոչ թե մշտական բարեկամներ կամ թշնամիներ: Թեեւ, միեւնույն ժամանակ, անգամ այդ հանգամանքը չի կարող դիտվել բացարձակ ճշմարտություն:

Այդուհանդերձ, համաշխարհային կյանքում Հայաստանի անվտանգությունը, տեղն ու դերը նախ եւ առաջ պայմանավորված են լինելու իհարկե ինքնիշխան կարողությամբ, հետո արդեն դաշնակիցների եւ բարեկամների աջակցությամբ եւ գործակցությամբ: Այդ իմաստով, 20-րդ դարակսզբի ողբերգական իրադարձությունների, ցեղասպանության ցավալի հանգամանքներից մեկն էլ այն էր, որ Օսմանյան Թուրքիայում հայությունը մնացել էր գործնականում առանց դաշնակցի:

Եվ, հատկանշական մեկ այլ հանգամանք է այն, որ արցախյան հաղթանակում էական դեր ուներ եւ այն, որ հայությունը եթե չուներ անմիջական դաշնակիցներ, իսկ ռուսական ուժերն էլ կռվում էին ադրբեջանական կողմից, ապա ուներ միջազգային հանրության եւ ուժային գերակա կենտրոնների որոշակի համակրանքը՝ քաղաքական գործոնների շնորհիվ, եւ առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ ցույց էր տվել իր խնդիրներն ու անվտանգությունն ապահովելու հաստատակամություն եւ կարողություն:

Դա բերել էր հայկական կողմի հանդեպ միջազգային առնվազն համակրանքի, լեգիտիմության, ինչը էական դեր ուներ պատերազմի արդյունքի եւ հաղթանակի միջազգային լեգիտիմության հարցում:

Ցավալիորեն, հետագա տարիների քաղաքականությունը հանգեցրին մի իրավիճակի, երբ ապրիլյան քառօրյայում Հայաստանը գործնականում դարձյալ մնացել էր առանց դաշնակցի եւ բարեկամների անմիջական աջակցության: Դաշնակից համարվողը իրականում սնուցել էր պատերազմը մեր դեմ, իսկ բարեկամները հետեւում էին, որովհետեւ մինչ այդ հասարակական-քաղաքական դաշտը գրեթե ամբողջապես հանձնվել էր պատերազմը սնուցող դաշնակցին:

Բայց ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական բանակն ու հանրությունը վերստին հաստատեցին պաշտպանության եւ ինքնիշխանության կամքն ու կարողությունը, չնայած ուժերի հավասարակշռության էական տարբերությանը:

Այդ հանգամանքը ունեցավ թերեւս առանցքային նշանակություն, ստեղծելով հայ ժողովրդի համար վերբեռնման նոր հնարավորություն: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի, հայկական պետականության ռազմավարական առաջնահերթությունների շարքում՝ առաջինը լինելով ինքնիշխան պաշտպանունակության կարողությունը, երկրորդը պետք է լինի դաշնակցային ու բարեկամական իրական, հուսալի շրջանակի ձեւավորումը:

Աշխարհքաղաքականության մեջ երկարաժամկետ հաջողության համար երկուսը պետք է քայլեն զուգահեռ՝ ինքնիշխանություն, եւ փոխադարձ շահի ու հարգանքի հիման վրա ձեւավորված ու կազմված դաշնակիցների եւ բարեկամների հնարավորինս լայն ու կայուն շրջանակ:

Ինքնիշխանությունը մենակ մնալու համար չէ, որ անհրաժեշտ է՝ ինքնիշխանությունն անհրաժեշտ է մենակ չմնալու համար:

GÉNOCIDE DES ARMÉNIENS – Massacres hamidiens Erzurum – Dépouilles d’Arméniens au cimetière d’Erzeroum, 1895

www.lragir.am/2020/04/26/540920/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail