Թեհմինա Վարդանյան – Առաջին անգամ ուզում եմ պատմել մորական կողմի իմ տոհմի պատմությունը ցեղասպանության հետ կապված

24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ – ARMENIAN GENOCIDE – I REMEMBER AND I DEMAND – GÉNOCIDE ARMÉNIEN – JE ME SOUVIENS ET J'EXIGE

Թեհմինա Վարդանյան – Առաջին անգամ ուզում եմ պատմել մորական կողմի իմ տոհմի պատմությունը ցեղասպանության հետ կապված։

24 ԱՊՐԻԼ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ – ARMENIAN GENOCIDE – I REMEMBER AND I DEMAND – GÉNOCIDE ARMÉNIEN – JE ME SOUVIENS ET J’EXIGE

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.

“THE ARMENIAN CAUSE IS A CAUSE OF JUSTICE” CATHOLICOS ARAM I

Թեհմինա Վարդանյան

1907 թվականին, Մուշի Բուլանըխ գյուղում, Ներսեսի ու Ալմաստի ընտանիքում ծնվում է երկար սպասված արու զավակը։

Անունը դնում են Մխիթար (մորական տատիկիս հայրը)։

Ծնվելուց անմիջապես հետո, կտրում են նորածնի բլթակը և մայրը կուլ է տալիս, որպեսզի տան միակ արու զավակն ու տոհմի շարունակողը մեծանա առողջ ու անփորձանք։

Սա ընդունված է եղել այն ժամանակ։

1915 թվականի ջարդերի ժամանակ թուրքերը հենց տան շեմին դաժանորեն սպանում են Ներսեսին ու Ալմաստին, ինչպես նաև ընտանիքի այլ անդամների։

Ողջ մնացած երկու քույրերը մի կերպ կարողանում են փախչել` իրենց հետ տանելով իրենց միակ եղբորը՝ Մխիթարին և քույրերից մեկի նործին երեխային։

Բազում տանջանքներից ու փորձություններից հետո քույրերը կարողանում են հասնել Արաքս գետի ափին։

Ամենուր ձիերով շրջող թուրքերի ձեռքը չընկնելու համար և լողալ չիմանալու պատճառով, լավ գիտակցելով, որ վարարած Արաքսը շատ դժվար է լինելու անցնել և վերադարձի հնարավորությու չի լինելու, մեծ քույրը՝ Նուբարը, որոշում է թողնել իր նորածնի բարուրը գետի ափին և մյուս քրոջ հետ միասին անցկացնել և փրկել իր եղբորը, որպեսզի իրենց գերդաստանի ծուխը չմարի։

Փրկելուց հետո Մխիթարին քույրերը թողել են Գյումրու մանկատանը։ Տարիներ անց Մխիթարն ամուսնացել է և ունեցել 7 զավակ և 17 թոռ։ Թոռներից մեկը մայրս է, Ալմաստը, ում անունը Մխիթար պապը կնքել է ի հիշատակ իր մոր։

Հ․Գ․ Գուցե այս պատմության նման շատ պատմություններ և ճակատագրեր կան, բայց այս մեկը իմ մորական տոհմի իրական անցյալն է։

Լույսի մեջ մնան Մեծ Եղեռնի ժամանակ նահատակված մեր հայրենակիցների հոգիները

Génocide perpétré par l’Empire ottoman, aujourd’hui la Turquie – génocide arménien-erzeroum-1895-lesalonbeige.fr

www.facebook.com/photo.php?fbid=2962300237193760&set=a.726765110747295&type=3&theater&ifg=1

Facebooktwitterredditpinterestlinkedinmail