ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ականներ հայկական հարցի ուղղությամբ. Լավրովի հայտարարությունն ու Էրդողանի նամակը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ականներ հայկական հարցի ուղղությամբ. Լավրովի հայտարարությունն ու Էրդողանի նամակը

30.04.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ – ARMENIAN GENOCIDE – I REMEMBER AND I DEMAND – GÉNOCIDE ARMÉNIEN – JE ME SOUVIENS ET J’EXIGE

THE OTTOMAN MILITARY FORCES LEAD ARMENIAN MEN TO A PLACE OF EXECUTION OUTSIDE THE CITY OF KHARPOUT. Ottoman Empire, March-June 1915.

Արցախի պաշտպանական բանակը հայտնել է, որ 2019-ի հունիսից ի վեր առաջին անգամ ադրբեջանական զինուժը արցախա-դրբեջանական սահմանի ուղղությամբ կիրառել է ականանետեր՝ 60 մմ տրամաչափով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական կողմի պատասխանը լռեցրել է ադրբեջանցիներին: Հայկական կողմը չունի որեւէ կորուստ:

Հաղորդագրությունը հատկանշական է թե Հայաստանի ներքին կյանքում բավականին բուռն եւ միաժամանակ քաոտիկ թվացող զարգացման, եւ թե այդ ամենին նախորդած լավրովյան հայտնի հայտարարության ֆոնին: Միաժամանակ, ուշադրության է արժանի հանգամանքը, որ Ադրբեջանը տեւական դադարից հետո ականանետ կիրառել էր հենց 2019-ի հունիսին:

2019-ի մայիսին տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան, որտեղ նա հանդիպել էր այդ երկրի նախագահ Սի Ծինպինի հետ: Այդ հանդիպմանը հնչել էին հայ-չինական բարձր մակարդակի հանդիպումների համար թերեւս աննախադեպ ձեւակերպումներ:

Մասնավորապես, Չինաստանի նախագահը արձանագրել էր հայ-չինական հարաբերության քաղաքակրթական խորքային ընդհանրության հանգամանքը, միաժամանակ անդրադարձել հայ ժողովրդի պատմությանն ու դրա ողբերգական էջերին, նշելով, որ հաստատակամ են դրանց կրկնությունը թույլ չտալու հարցում:

Այլ կերպ ասած, Չինաստանի նախագահը հայ-չինական բարձր մակարդակի հանդիպմանը շոշափում է հայկական հարցի հանդեպ Պեկինի հետաքրքրությունը: Իսկ հայկական հարցը լոկ ցեղասպանության միջազգային ճանաչման կամ փոխհատուցման խնդիրը չէ:

Հայկական հարցը նաեւ Արցախի հաղթանակն է, հայկական հարցը աշխարհակարգային առանցքային հարցերից մեկն է իր լայն ընդգրկումով, որն էական նշանակություն ունի նաեւ ռուսական պետականության ապագայի համար:

Փաշինյանի մայիսյան չինական աշխատանքային այցին հաջորդել էր աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ, որտեղ տեղի ունեցավ ամենամյա տնտեսական ֆորումը: Սի Ծինպինը եւս այնտեղ էր եւ ֆորումի բեմի վրա առաջին դեմքերի «տրիո» էր՝ Հայաստան, Ռուսաստան, Չինաստան:

Միաժամանակ, հետաքրքիր ակնարկներ էին փոխանակել Պուտինն ու Փաշինյանը ֆորումի շրջանակում առանձին հանդիպմանը, շոշափելով հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի շուրջ երկխոսության խնդիրը: Երկխոսություն, որն անկասկած լինելու է բավական բարդ ու ցավոտ գործընթաց, ինչն արձանագրել ենք Նոր խնդիր Պուտինի առաջ. Նիկոլ Փաշինյանը դրեց հարցը հոդվածում:

Ներկայում, երբ համաշխարհային քաղաքականությունը «ծածկվել» է «կորոնամարտով», գրեթե մեկամյա վաղեմության իրողությունները ոչ միայն չեն կորցրել արդիականությունը, այլ ստացել նոր նշանակություն:

Հատկապես երբ դրանց նախաշեմին ոչ միայն նոր նշանակություն, այլ նոր լիցք է ստացել հայկական հարցը՝ ԱՄՆ Կոնգրեսում նախորդ տարեվերջին երկու պալատներում հայկական բանաձեւերի ընդունման աննախադեպ ակտերով:

Բաքուն չի կարող չզգալ գործընթացների այդ տրամաբանությունը, ինչի վկայությունն է այն, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ թվում է թե Բաքվի համար ոգեւորիչ հայտարարություններին ի պատասխան այդ երկրում իշխանական քննադատության թիրախում է հայտնվում արտգործնախարար Մամեդյարովը:

Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է գրում նախագահ Թրամփին, հավաստիացնելով Վաշինգտոնին Թուրքիայի հավատարմությունն ու ակնկալելով, որ ԱՄՆ կգնահատի դա եւ կխնայի Թուրքիային:

Բաքվի ականանետերն ըստ երեւույթին այն մասին են, որ իրենց չմոռանան՝ հայկական առանցքով ռեգիոնալ անվտանգության համակարգի շուրջ սպասվող ամերիկա-չինական քննարկումների նոր փուլում:

Պետք չէ բացառել թերեւս նաեւ այն, որ ադրբեջանական ականներով այդ քննարկումներում իր համար հնարավորինս լայն տեղ է փորձում պահել կամ բացել Մոսկվան: Ի վերջո, Էրդողանին Թրամփի նամակը հուշում է, որ ԱՄՆ ու Չինաստանի արանքում մեծ հաշվով մնում է մեկ տեղ:

GÉNOCIDE DES ARMÉNIENS – Massacres hamidiens Erzurum – Dépouilles d’Arméniens au cimetière d’Erzeroum, 1895

www.lragir.am/2020/04/30/542170/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail