Հայաստանն արդեն պատրաստ չէ հայրենակիցների մասշտաբային հոսքին
30.04.2020 – Տարածաշրջան:Հայաստան, Սփյուռք – Թեմա: Քաղաքականություն, Հասարակություն:
– ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ –
Մենք մեկնում ենք արտասահման եւ այցելում հայկական սփյուռքի տարբեր համայնքներ, սակայն ռեպատրիացիայի աջակցումը մեր առաջնահերթությունը չենք համարում: Այս մասին այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նրա խոսքով՝ չափազանց կարեւոր է, որպեսզի մարդիկ, որոնք հայրենիք են վերադառնում, ապահովված լինեն աշխատանքով: «Ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային: Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք»,-խոստովանեց Սինանյանը:
Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ իրենք իրենց առջեւ նպատակ են դրել հայկական սփյուռքի ներկայացուցիչներին ավելի շատ տեղեկություն տրամադրել Հայաստանի մասին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը անմիջապես «թավշյա հեղափոխությունից» հետ սփյուռքի հայերին կոչ արեց վերադառնալ հայրենքի եւ հայնտեց իշխանությունների՝ զանգվածային ռեպատրիացիա կազմակերպելու մտադրության մասին:
https://news.am/arm/news/575786.html