Հայտարարություններ
Նամակ Դեր Զորից – 105 տարի անց, օգնե՛նք որբերին՝ իրենց ծնողներին գտնելու
01 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը Դիմատետրի իր էջում գրում է․
105 տարի անց եկեք օգնենք որբերին՝ իրենց հայրերին հայտնաբերելու գործում
Այս բացառիկ նամակը հայտնաբերվել է անցյալ տարի: Այն գրվել է Դեր Զորից, 1915 թ. հունիսի 4-ին: Ֆռնուզից Դեր Զոր բռնագաղթված մի քանի որբեր դիմում են Հալեպի Առաջնորդ Սրբազանին՝ խնդրելով վերջինիս օգնությունը իրենց հայրերի գոյության վայրը ճշտելու և կեցությամբ ապահովելու համար:
Փնտրողներ՝
Փանոս Պըտըրեան, Մինաս Մարգարեան, Իբրիմ Ալաճաճեան, Փանոս Ալաճաճեան
Փնտրվողներ՝
Յովհաննէս աղա Ալաճաճեան, Մանուիլ Ալաճաճեան, Յակոբ Ալաճաճեան, Գևորգ էֆենդի Մարգարեան, Գալուստ աղա Մարգարեան, Աստուր Քէոշկէրեան, Յովհաննէս Էսաեան, Մինաս Մխիթարեան, Առաքել Պըտրեան, Հայկ Փօթուրեան, Յակոբ Մէյվալեան, Սարգիս Անդինեան, Բարդուղիմեոս վարդապետ
105 տարի անց եկեք տարածենք այս նամակը, օգնե՛նք որբերին՝ իրենց ծնողներին գտնելու համար:
armenakan.info/04/2020/28/namak-der-zoric-105-tari-anc-ogne%D5%9Bnkh-orberin%D5%9D-irenc-tcnoghnerin-gtnelu/