Մի նկարի պատմություն – 1990 ի դեկտեմբերն էր Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում, <Մեծն Տիգրան> աշխարհազորհային գունդը ուներ մի փոքրիկ ջոկատ

Մի նկարի պատմություն - 1990 ի դեկտեմբերն էր Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում, աշխարհազորհային գունդը ուներ մի փոքրիկ ջոկատ, որի հրամանատարն էր գեղաշենցի Եղիշը

Մի նկարի պատմություն – 1990 ի դեկտեմբերն էր Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում, <Մեծն Տիգրան> աշխարհազորհային գունդը ուներ մի փոքրիկ ջոկատ, որի հրամանատարն էր գեղաշենցի Եղիշը

02 ՄԱՅԻՍ 2020 – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

Մի նկարի պատմություն – 1990 ի դեկտեմբերն էր Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում, <Մեծն Տիգրան> աշխարհազորհային գունդը ուներ մի փոքրիկ ջոկատ, որի հրամանատարն էր գեղաշենցի Եղիշը

Կարդացեք ամբողջը

Մի նկարի պատմություն

1990 ի դեկտեմբերն էր Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում, <Մեծն Տիգրան> աշխարհազորհային գունդը ուներ մի փոքրիկ ջոկատ, որի հրամանատարն էր գեղաշենցի Եղիշը, (նկարում մեջտեղի նստած հաղթանդամը) Էրքեջ ում էր նաև ժող ինստիտուտի <Նիկոլ Աղբալյան>երիտասարդական միության ջոկատը, որը Շահեն Մեղրյանի կարգադրությամբ ևս դրվել էր Եղիշի ենթակայության տակ, Գետաշենում եղած ազատամարտիկները (Թաթուլի գլխավորությամբ,) ցամաքով Շահումյան գալու համար, ղուշչի Արմավիրի վերևով թոդանի վերևով հասնում էին Էրքեջ, որտեղ նրանց դիմավորում էր Եղիշի ջոկատը:

Հերթական անգամ խումբը հրաման ստացավ, թոդանի ու Մանաշիդի արանքում, ապահովել Թաթուլի խմբի անցման թիկունքը:

Ամեն ինչ բարեհաջող անցավ և խումբը հյուրերի հետ, որոնց գլխավորում էր Թաթուլը, հասավ Էրքեջ, այնտեղից առավոտյան ջոկատի վիլիսը նրանց տեղափոխեց շրջկենտրոն։ հաջորդ օրը գիշերով, Թաթուլենք պիտի էրքեջից ետ վերադառնաին, Գետաշեն:

Երեկոյան ժամը 19 ի կողմերը նրանք արդեն Էրքեջում էին:

էրքեջի խումբը նրանց պետք է ուղեկցեր մինչև ղուշչիյի վերևի բարձունքները, քանի որ անհրաժեշտ էր տեղափոխել հնարավորինս շատ փամփուշտների ,Եղիշը, լարված էր, քանի որ, ոտքի վնասվածքի պատճառով նա չեր քայլելու իր ջոկատի հետ, միասնական խումբը նստեց հացի,, Եղիշի նեռվերը տեղի էին տալիս, նա սկսեց խմել, երկխոսություն սեղանի շուրջ

Թաթուլ_. Եղիշ ջան ձեր զենքի պահեստում ականանետի գործարանային արկեր տեսա, ականանետ ունեք?

Եղիշ_ չէ Թաթուլ ջան ականանետ չունենք,

Բայց 20 հատ արկ ունենք

Թաթուլ_այ ախպեր բա մեր մոտ արկի խնդիրա, օգնի, տուր մեզ
Եղիշ_չէ ախպեր իմ ականանետը երկու օրից Երևանից գալու է( մենք հո գիտենք որ մեկ ամիս է երկու օրից գալու էր)

Եղիշը անկուշտի նման խմում էր մինչ լռիվ հարբեց

Ժամը 22.ին Թաթուլի և Եղիշի խմբերը(Եղիշի խումբը գլխավորում էր հերոս Էրքեջցի Վանիկ Լալայանը) ծանր ուսապարկերը մեջքներին շարժվեցին դեպի գետաշեն

Բարեհաջող ավարտելով գործը, օգնական խումբը առավոտյան 6 ին արդեն Էրքեջ ում էր, Եղիշը զորանոցի վերածված տանը դեռ քնած էր, կես ժամ չանցած, բոլորը քնել էին:

Երկու ժամ չեր անցել, երբ լսվեց Եղիշի բարձր ճիչը, չնայած գերհոգնածությանը, անհնար էր այդ ձայնից վեր չթռնել

Ուր են ուր են, _գոռում էր Եղիշը
_Այ ախպեր, ում ես ման գալիս
_ում չէ, է ինչը
_հա ինչնա ուր?
_ականանետի արկերը ուր են?
_ախպեր դու լուրջ ես հարցնում, թե կատակ ես անում?
_ձեռք ես առնում? Ինչ կատակ?
_ախպեր որ ասում ենք, մի խմի, հո իզուր չենք ասում, Թաթուլը ուզեց դու մեկ մերժեցիր, հետո տվեցիր, ես էլ գլխով էի անում որ չտաս, բա մերը որ բերեցինք արկ չենք ունենա, հարբել էիր, լավա մեր զենքեր էլ չտվեցիր, ինձ չես հավատում քու գյուղացի մյուս հայկոյին հարցրու
_հաաաայկ
_ինչա Եղիշ?
_արկերը ուր են?

_ախպեր ինչա, սրանից հեսո քեզ զապիս անենք, որ շառ չանես, այ ախպեր դու հրահանգեցիր որ ամեն մեկիս, բացի փամփուշտներից մեկ հատ էլ արկ կապենք ուսապարկին, չես հավատում Նորոյին հարցրու

Կողքի սենյակից լսվեց գեղաշենցի Նորիկի ձայնը

_Եղիշ ախպոր պես, մի բաժակ խմի, դու կհիշես, մենք էլ կքնենք, սրանից հետո առանց գրավոր հրամանի ինչ ասես չենք անի

25 տար անց մեր տանը, սեղանի շուրջ Եղիշին խոստովանեցինք որ այն օրը, օգտվելով իր խմածությունից,երիտասարդներով հասկացել էինք որ Գետաշենում այդ պահին ավելի կարևոր էին այդ արկերը և, արկերը տեղափոխել էինք Գետաշենի անտառներ,

Մի նկարի պատմություն – 1990 ի դեկտեմբերն էր Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում, <Մեծն Տիգրան> աշխարհազորհային գունդը ուներ մի փոքրիկ ջոկատ, որի հրամանատարն էր գեղաշենցի Եղիշը

ՀԱՅԿ ՄԱՆՈՒԿԵԱՆ-

Facebooktwitterredditpinterestlinkedinmail