ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ինչ որոշում են ուզում պարտադրել Հայաստանին. գործի է դրվում փորձված մեթոդը

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Ինչ որոշում են ուզում պարտադրել Հայաստանին. գործի է դրվում փորձված մեթոդը

03.05.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

– ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:

«Նեշընըլ Ճիոկրեֆիք»ը Կը Յանձնարարէ 2020ին Երեւան Այցելել-cascade-yerevan

Ադրբեջանական քարոզչամեքենան մեծ ոգեւորությամբ «որսացել» է Հայաստանում ամերիկյան աջակցությամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաների թեման, որ պարբերաբար բարձրացնում են ոչ միայն ռուսական, այլ նաեւ հայկական շրջանակներ:

Ամերիկյան աջակցությամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաները Հայաստանում են դեռեւս նախորդ իշխանության շրջանից: Այդ շրջանում սակայն թեման ննջում էր, առնվազն հայաստանյան տեղեկատվական դաշտում:

Հեղափոխությունից եւ իշխանափոխությունից հետո թեման դարձել է աշխուժացել է եւ ի հայտ է գալիս պարբերաբար, այժմ էլ՝ կորոնավիրուսի առիթով:

Հայաստանի այդ լաբորատորիաները հանգիստ չեն տալիս Ռուսաստանին, որը բարձրացնում է դրանց հանդեպ հասանելիության խնդիրը, որպես հավաստիացում, որ այնտեղ չեն արվում ինչ որ գաղտնի մշակումներ, որոնք կվտանգեն ռուսական շահերը:

Հարցը Երեւանի ու Մոսկվայի միջեւ քննարկման առարկա է դարձել դեռեւս նախորդ իշխանության շրջանում, սակայն տեղեկատվական հարթությունում աշխուժացել է հետհեղափոխական շրջանում: Երեւանը հայտարարել է, որ դրանք Հայաստանի սեփականությունն են, աշխատում են հայաստանցի մասնագետներ, եւ չկա որեւէ կասկածամտության հիմք:

Կասկածը սակայն Ռուսաստանի համար քաղաքական խաղաքարտ է, որն էլ իր հերթին խաղաքարտ է դառնում Հայաստանում այսպես ասած ընդդիմադիր որոշակի շրջանակներում: Այդպիսով, ձեւավորվում է Երեւան-Մոսկվա «փոխանցումներով խաղ», եւ, ինչպես տեսնում ենք, Երեւանի ու Մոսկվայի շրջանակներից կազմակերպվող այդ խաղը փոխանցվում է նաեւ Բաքու:

Ըստ ամենայնի, այդպիսով փորձ է արվում պաշտոնական Երեւանի ճնշմամբ ստանալ այնպիսի ռեժիմ, որ լաբորատորիաները դառնան դե ֆակտո համասեփականություն՝ Ռուսաստանի ներգրավմամբ:

Պատրաստվում է երկկողմ համաձայնագիր, որն ըստ մամուլի տեղեկության պետք է կնքվեր նախորդ տարի Լավրովի այցի ընթացքում եւ որը պետք է վերաբերեր հենց լաբորատորիաներին Ռուսաստանի հասանելիությանը: Սակայն համաձայնագիրը չկնքվեց:

Օրերս Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ փաստաթուղթը ներքին ընթացակարգերի փուլում է, որոնք դանդաղել են համավարակի պատճառով:

Ակնառու է, որ համաձայնագրի բովանդակության շուրջ կա դիրքային պայքար, եւ Հայաստանը փորձում է առնվազն այդ հարցում չզիջել ինքնիշխանությունը:

Վերջին հաշվով, «կասկածն» ու դրա խորացումը Ռուսաստանի համար Հայաստանի հանդեպ արդեն փորձված մեթոդ է, ընդ որում նաեւ հայկական շրջանակների ներգրավումով: Մասնավորապես, հենց այդ մեթոդով նաեւ 2013-ին Սերժ Սարգսյանին պարտադրվեց կոպիտ ու անհարմար շրջադարձը Եվրամիության հետ Ասոցացման գործընթացից:

Այդ շրջանում էլ ընդհուպ երեւանյան քաղաքական-քարոզչական դաշտում սկսեցին տարածվել տեղեկություններ Եվրամիության հետ «ինչ որ գաղտնի» պայմանավորվածություններից, որ Սարգսյանն իբր փորձում էր անել Ռուսաստանից «թաքուն»:

Այդ կասկածների գեներացիան սրում էր մթնոլորտն ու հասունացնում Հայաստանին պարտադրվող քաղաքական որոշումը եւ, ինչպես հետո պետք է պարզվեր, նաեւ Հայաստանի ու Արցախի դեմ ռազմական ագրեսիան:

Հատկանշական, եւ տխուր իմաստով խորհրդանշական է, որ ներկայում Հայաստանի հանդեպ կասկածի մեթոդն աշխատեցնելուն նպաստում են շրջանակներ, որոնք 2013-ին թվում է թե Սերժ Սարգսյանին կողքին լինելով պետք է որ զգացած լինեին պետության համար դրա քաղաքական հետեւանքը:

GÉNOCIDE DES ARMÉNIENS – Massacres hamidiens Erzurum – Dépouilles d’Arméniens au cimetière d’Erzeroum, 1895

www.lragir.am/2020/05/03/542869/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail