Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա ներկայի իրավիճակի մասին
25.07.2018 թ. – Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան) (ԱՐԽԻՒ)
(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=)
2004 թվականից սկսած Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում՝ ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության ու քաղաքացիության համակարգը, հռչակվել է կառավարությունը՝ 2011 թ., թափանցիկ ընտրությունների միջոցով ձեւավորվել է խորհրդարանը՝ 2014 թ. եւ, ի վերջո, ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության իրավաչափ ողջ պետական համակարգը եւ թվում էր, թե ոչինչ այլեւս չի խանգարելու այս ճանապարհը պատվով եւ հաջողությամբ անցնելու…
Սակայն, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական ու իրավաչափ այս համակարգը անմիջապես բախվել է անօրինականության ու ապօրինության գործողությունների ու փաստերի՝ առաջինը 2014 թ.-ին, երկրորդը՝ 2017 թ.-ին: Նշենք նաեւ, որ երկու դեպքում էլ գործ ենք ունեցել օրենքի խախտումների ու ապօրինությունների հետ:
Չենք կարող ուշադրություն չդարձնել այն իրողությանը, որ դրանք հաջորդում են Մերձավոր Արեւելքում նախապատրաստվող ինչ-ինչ ծրագրերի ու գործողությունների, այդ թվում, օրինակ, 2014-ի հուլիսին եւ 2017-ի մայիսին հայտարարված Իրաքի քրդաբնակ շրջաններում հանրաքվե անցկացնելու ծրագրերին: Այնքան էլ կարեւոր չէ, թե մեր պետական համակարգի նախկին մասնակիցները, օրինակ՝ Արամ Մկրտչյանը (2014 թ. Գերմանիայում) եւ Արմենակ Աբրահամյանը (2017 թ. Ֆրանսիայում) ինչ որ բան իմացել են, հասկացել են, թե՞ ոչ: Կարեւորն այս դեպքում փաստերի արձանագրումն է: Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում եւ մենք կարծում ենք, որ այսպիսի համընկնումները նույնպես պատահականության հետեւանք չեն:
Արմենակ Աբրահամյանին որպես նախկին նախագահ առաջադրված մեղադրանքների մասին, որոնք մանրամասն ձեւակերպվեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանում՝ 11-ը հունիսի, 2017 թ.-ին: Ներկայացնում ենք քաղվածք նիստի արձանագրությունից:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը մանրամասն քննելով ու համադրելով ներկայացված փաստերը
Որոշեց՝
1. Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից գործող օրենսդրության գիտակցաբար ու կոպիտ խախտումները, որոնք կատարվել են, մասնավորապես, Արեւմտյան Հայաստանի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի 36-րդ, 37-րդ, 44-րդ հոդվածները:
2. Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից Սահմանադրության միանձնյա օրինակի ընդունման եւ դրա պարտադրման գործողությունները, ուղղված Արեւմտյան Հայաստանի Հանրապետության իշխանության օրինական մարմիններին:
3. Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից Սահմանադրության միանձնյա իր օրինակի ընդունման, հաստատման եւ տարածման գործողությունները:
4. Դատապարտել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից պետական իշխանությունը յուրացնելու փորձը:
5. Անվստահություն հայտնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանին Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի օրենքները խախտելու համար:
6. Ելնելով վերոնշյալից՝ 2017 թ. հունիսի 11-ից դադարեցնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի լիազորությունները, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) առաջին գումարման հինգերորդ նստաշրջանից՝ 11-ը հունիսի, 2017 թ.-ից հետո կատարված անօրինականությունների, սադրանքների եւ ամբարոյական պահվածքի մասին
1. 2017 թ.-ի հունիսի 11-ից հետո Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարության այն անդամներին եւ խորհրդարանի պատգամավորներին, ովքեր բաց ու ազնիվ կերպով անվստահություն հայտնեցին ու դատապարտեցին նրա անօրինական գործունեությունը՝ իշխանության յուրացման փորձի եւ գործող օրենքների գիտակցաբար ու կոպիտ խախտումների համար եւ քվեարկեցին նրա լիազորությունները Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում կասեցնելու եւ նրան պաշտոնազրկելու որոշման օգտին՝ իր ֆեյսբուքյան եւ համացանցային էջերում օրեր եւ ամիսներ շարունակ անվանել է «հայրենիքի դավաճաններ», նույնիսկ ինքնակամ «զրկել» նրանց իրենց օրինական լիազորություններից…
2. Հակառակ ՀՀ-ի եւ Արցախի մեր ընկերների բազում առաջարկների՝ սկզբում հաստատել լռություն, այսինքն՝ դադարեցնել միմյանց նկատմամբ հարձակողական ու քննադատական նյութերի հրապարակումը, ինքը այնուհանդերձ ամեն անգամ օգտվել է այդ դադարից, ուժեր է հավաքել, վերակենդանացել է ու խախտելով պայմանավորվածությունը, կրկին հարձակման է անցել, նույն ոգով՝ «հայրենիքի դավաճաններ», եւ ոչ միայն իր կայքերից չի ջնջել դրանք, թեկուզ եւ ժամանակավորապես, այլեւ դրանց ավելացրել է նորանոր անհիմն ու կեղծ մեղադրանքներ:
3. Օգտվելով ընկերների դադարի վերաբերյալ վերջին առաջարկից նոր արշավ է սկսել Փարիզի դատարանում Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Արմենակ Հարմադայանի դեմ դատական հայց բացելու միջոցով, իբրեւ թե Արմենակ Հարմադայանը «մահվան սպառնալիք» է ուղղել իրեն եւ ինքը «այնքան է վախեցել, որ տանից դուրս չի գալիս», իրականում դատական հայցով նպատակ է ունեցել ահաբեկել թե մեզ, թե մեր ընկեր Արմենակ Հարմանդայանին, ով քննադատել էր իրեն «հայրենիքի դավաճաններ» արտահայտության համար եւ ապացույցներ պահանջել:
4. Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) փոխնախագահ եւ Ֆրանսիայում իր ղեկավարած ՀԿ-ի Արեւմտյան Հայաստանի Ասամբլեայի փոխնախագահ Տիգրան Բաբայանի հետ կատարված պատահարից հետո, իրեն փրկելու համար, վախից սփրթնած, ստորաքարշ «պաշտոնական» դիմում է գրել Փարիզի մզկիթի առաջնորդին, հրապարակել է այդ դիմումը լրատվամիջոցներով եւ դրա մեջ հրաժարվել է իր փոխնախագահից ու քաղաքացուց՝ Տիգրան Բաբայանից, նրան պաշտպանելուց, ի միջայլոց տեղեկացրել է դիմացի կողմին, որ Տիգրան Բաբայանը իբրեւ թե՝ Արեւմտյան Հայաստանի քաղաքացի չէ, ոչ էլ Ֆրանսիայի Հանրապետության, այլ իրենց «հետաքննության» տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, միաժամանակ իր կողմից մեղադրանք առաջադրելով ու դատապարտելով Տիգրան Բաբայանին, այն դեպքում, երբ Ֆրանսիական դատարանը նրա արարքի մեջ հանցանք չգտավ:
Այն քայլերի մասին, որոնք իրականում պետք է որ ձեռնարկեր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանը, սակայն որոնք չի արել
1. Որպես առաջին քայլ հրապարակային, այսինքն եւ հոդվածով, եւ հեռուսատեսությամբ ու ԶԼՄ-ներով ներողություն պետք է խնդրեր իր նախկին ընկերներից ու գործընկերներից՝ անուն առ անուն, նրանց անհիմն կերպով «հայրենիքի դավաճաններ» կոչելու համար:
2. Նույն կերպ հրապարակային, ինչպես նշեցինք վերեւում, ներողություն պետք է խնդրեր խորհրդարանից ու վարչապետից, օրինական նշանակված վարչապետին ապօրինի սահմանադրության անօրինական հոդվածների հիմքերով, առանց խորհրդարանի համաձայնության, պաշտոնից ազատելու համար:
3. Նույն կերպ հրապարակային, ներողություն պետք է խնդրեր իր կողմից միանձնյա այսպես կոչված «սահմանադրության» օրինակ «վավերացնելու» եւ այն պետական ողջ համակարգին պարտադրելու փորձի, այսինքն՝ իշխանության յուրացման փորձի համար եւ պետք է ընդուներ, որ իր կողմից միանձնյա «վավերացված» այսպես կոչված «սահմանադրությունը» ապօրինի է եւ չի կարող որպես սահմանադրության օրինակ ծառայել մեր պետական համակարգի համար:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի վերաբերյալ մեր ընկերների ու գործընկերների, պաշտոնյաների ու պատգամավորների մոտ ձեւավորված կարծիքի մասին:
Նրանց կարծիքով՝ Արմենակ Աբրահամյանը այլեւս չի կարող հավակնել ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ խորհրդարանի նախագահի եւ ոչ էլ որեւէ այլ պաշտոնի, քանի որ՝
1. իր անօրինական գործողություններով ու անբարո վարքով ամբողջովին վարկաբեկել է իրեն,
2. 2017 թ. հունիսին մեր պետական համակարգում իրականացվել են այս պահին վերջին ընտրությունները եւ ունենք նոր նախագահ եւ այլ…
3. մեր իրավաչափ համակարգին մաս կազմող ընկերներից ու գործընկերներից, պաշտոնյաներից ու պատգամավորներից ոչ ոք ցանկություն չունի աշխատել նրա հետ, ցանկություն չունի գործ ունենալ նրա հետ,
4. եւ եթե ողջ պետական համակարգում ոչ ոք ցանկություն չունի աշխատել եւ կամ համագործակցել նրա հետ, ապա ավելորդ է դառնում նրա հետ ինչ-ինչ հարցեր քննարկելու հավանականությունը, գործողություն, որը մեր ընկերներն ու գործընկերները ոչ միայն չեն հասկանա, այլեւ պարզապես չեն պաշտպանի այն, ուստի եւ ավելորդ կդառնա այդպիսի մի գործընթաց ձեռնարկելը:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կողմից կատարված վերը թվարկված ապօրինությունները, անօրինականություններն ու հանցագործությունները միայն մեկ մասն են այն ամենի, ինչ իրականում արել է նա, բայց մենք ավելորդ գտանք ամեն ինչ այստեղ հիշատակելը եւ ներկայացրինք այն, ինչ արդեն հայտնի է շատերին, այդ թվում՝ սադրիչ գործունեությունը՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Մերձավոր Արեւելքի հայության նկատմամբ:
Բնականաբար, ունենալով այնպիսի կասկածներ, ինչպես նշեցին վերեւում եւ այնպիսի փորձառություն ապօրինությունների ու անօրինականությունների, ինչպես նաեւ ընկերների ու գործընկերների նկատմամբ այնպիսի անբարոյական գործելակերպի, որոնց առընչվել ենք մենք ու մեր համակարգը՝ հաշտություն չեն կայացնում:
Կից ուղարկում ենք նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7-րդ նստաշրջանում (29-ը մայիսի 2018 թ.) «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ» զեկույցի այն հատվածը, որն ամբողջովին վերաբերում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Արմենակ Աբրահամյանի կատարած ապօրինություններին, անօրինականություններին, օրենքից ու իրավունքից դուրս եւ իրավաչափությունից դուրս հանցագործ ինքնագործունեությանը:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)
25.07.2018 թ.