ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – Հայաստանի Հանրապետություն օրաթերթ․ Ցեղասպանության ճանաչումը՝ թուրք սերունդների փրկօղակ

GENOCIDE-The Armenian Genocide

Հայաստանի Հանրապետություն օրաթերթ․ Ցեղասպանության ճանաչումը՝ թուրք սերունդների փրկօղակ

2020/04/29 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ: – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.

…Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները դիտարկվել են մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից։ Այսպես, 1984 թվականին «Ազգերի մշտական տրիբունալը» Օսմանյան կայսրության գործողությունները որակեց ցեղասպանություն։ 1997 թ. նմանատիպ որոշում կայացրեց Ցեղասպանության ուսումնասիրողների միջազգային միությունը:

2000 թ. հունիսի 8-ին «Նյու Յորք Թայմս» եւ «The Jerusalem Post» թերթերում Հոլոքոստի 126 ուսումնասիրողների հայտարարությունը (այդ թվում՝ Եղուդ Բաուեր, Իսրայել Չարնի եւ Էլի Վիզել)՝ հաստատելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ցեղասպանության փաստի անվիճելիությունը: 2001 թ. հայ-թուրքական հաշտեցման համատեղ հանձնաժողովը դիմեց «Անցումային շրջանի արդարադատության հարցերով միջազգային կենտրոն»-ին (ԱՇԱՀՄԿ) անկախ եզրակացության համար. արդյո՞ք 1915 թ. իրադարձությունները համարվում են ցեղասպանություն։ 2003 թ. սկզբին ԱՇԱՀՄԿ-ը ներկայացրեց իր եզրակացությունը, որ 1915 թ. իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր սահմանումներին, եւ այս եզրույթի կիրառումը ամբողջովին արդարացի է:

Բացի այս, հայտնի է Օսմանյան կայսրությունն առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշած եւ հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ղեկավար գործիչների դատավարությունը Կ. Պոլսում՝ 1919-20 թթ., երբ, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից անմիջապես հետո, համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած եւ հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին։

Երիտթուրքերի դատավարությունը ցույց տվեց, որ արեւմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չէին եւ սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, ինչպես ցանկանում էին ներկայացնել հանցագործները, այլ եղել են կանխամտածված ու մշակված գործողություններ…։

GÉNOCIDE DES ARMÉNIENS – Massacres hamidiens Erzurum – Dépouilles d’Arméniens au cimetière d’Erzeroum, 1895

Armenpress.am

akunq.net/am/?p=71020

Facebooktwitterredditpinterestlinkedinmail