Կոտորած Շամախի գավառի հայկական Ինզար, Գյուրջևան, Կոզլուջ գյուղերում․ 11 ապրիլ, 1920
11 ԱՊՐԻԼ 2020 – ԿԵԱՎՈՒՐ-երը ԵՒ ՄԵՆՔ:
06 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:
Բաքվի Հայոց Ազգային Խորհուրդը [1920թ] ապրիլի 19-ին դիմել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարին հետևյալ առաջադրութեամբ:
Մեր ստացած տեղեկությունների համաձայն, ապրիլի 11-ի լույս գիշերով հարձակում է կատարվել Շամախի գավառի Ինզար, Գյուրջևան, Կոզլուջ գյուղերի վրա: Այդ գյուղացիներին բարեկամ մի քանի մահմեդականներ պատրաստվող հարձակման մասին նախօրոք տեղեկացնում են, որի շնորհիվ այդ գյուղերի ազգաբնակչության մի մասը փախել ու ապաստանել է Փիրասանելու մահմեդական գյուղում և Էյքենդ գյուղում (Շամախու գաւառ)՝ Մաշադի Բեկի մոտ: Ինզարում, Կոզլուջում մնացողները կոտորվել են մի ավազակախմբի կողմից, գլխավորությամբ, ինչպես ասվում է, ոմն Ֆայթալիի, Շամախի գավառի Տիրիջան գյուղից:
Այդ դեպքերից հետո, որոնք տեղի են ունեցել լույս ապրիլ 11-ի գիշերը, Փիրասանելու գյուղն է հասել Քյուրդամիրի պրիստավը և պահանջել թաքնված հայերին, որպեսզի նրանց Շամախի ուղարկի։ Նա կազմել է նրանց ցուցակը:
Բաքվիի Հայոց Ազգային Խորհուրդը խնդրում է Ձերդ գերազանցությանը՝ շտապ կարգադրություն անել, որ միջոցներ ձեռք առնվեն Ինզար, Կոզլուջ և Գյուրջևան գյուղերի ազատված բնակիչների անվտանգությունը պաշտպանելու և նրանց մնացած ինչքը պահպանելու համար: Խորհուրդը միաժամանակ խնդրում է, այլ գավառների օրինակով, այստեղ էլ քննությունները կատարել այդ դեպքերի շուրջը և պատժել հանցավորներին:
Ժողովուրդ, թիվ 69, հինգշաբթի, 29 ապրիլի, 1920թ
http://tert.nla.am/archive/NLA%20TERT/JoxovurdYerevan/1920/69.pdf
Լուսանկարում՝ Շամախեցի հայուհի, 1883 թ.
www.aniarc.am/2020/04/11/massacres-in-shamakhi-april-1920/