Գնացեք տեսեք ինչպես է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի հետ. Նիկոլ Փաշինյան
08.05.2020 | Ներքին կյանք | Lragir.am:
08 ՄԱՅԻՍ 2020 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:
Այս ամենը կապ ունի Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունման հետ, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքը:
«Այս ամենը կապ ունի բազմաթիվ ու բազմապիսի քրեական գործերի հետ, որովհետև երբ այդ գողացված միջոցները վերադարձնեն, բա որտեղի՞ց են իրենց թուլափայը ստանալու թուլափայ ստացողները: Եվ շատ կենսական հարց է լուծվում այսօր: Այսօր բռնության են ենթրակվում ոչ միայն իշխող կուսակցությունը, այլ նաև հոգեբանական բռնության է ենթարկվում հանրությունը, որովհետև նրանք մեզ ուզում են դնել ընտրության առաջ: Կամ մենք պետք է դառնանք պադեզդներում ծեծողներ, կամ մեր թիմակիցները պետք է վախենան պադեզդներ մտնելուց: Թույլ չենք տա:
Այո, այդ պադեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք, դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովորդից վերցնել այն իշխանությունը, որը պատկանում է ժողովրդին: Ես հարյուր անգամ ասել եմ այս մարդկանց՝ գնացեք նայեք հարյուրավոր ելույթներ, գնացեք տեսեք ոնց է խոսել Էդմոն Մարուքյանը Հովիկ Աբրահամյանի հետ էս ամբոինից, գնացեք տեսեք Էդմոն Մարուքյանը ոնց է խոսել Սերժ Սարգսյանի հետ, և գնացեք տեսեք, թե ոնց են նրանք խոսում ժողովրդի լեգիտիմ իշխանութուն ունեցող մեծամասնություն ունեցող իշխանության հետ»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի և այդ միջադեպն այլևս երբեք չպետք է կրկնվի: Երկրում տեղի է ունեցել մասշտաբային փոփոխություն, բայց այդ փոփոխության ընթացքում այդպիսի միջադեպեր չեն եղել, բռնության դրսևորում որևէ մեկի նկատմամբ չի եղել: «Եվ էլի միակ բռնության դրսևորման հեղինակը մեր քաղաքական թիմից եղել է նույն մարդը՝ Սասուն Միքայելյանը՝ պլաստիկե շիշն ուղղորդելով դեպի տխրահռչակ Լևոն Երանոսյանը: Եթե Անդրանիկ Քոչարյանը չզինաթափեր Սասուն Միքայելյանին, թերևս այսօր միջադեպը դրանով էլ կավարտվեր: Այո, մենք ասօր պարտվեցինք, ես դատապարտում եմ ձեզ, հարգելի պարոն Միքայելյան, դատապարտում եմ ինձ»,- նշեց Փաշինյանը:
www.lragir.am/2020/05/08/544620/