ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հարսանիք ԱԺ-ում օպերացիան. տխուր պատմություն – Հարսանիք ԱԺ-ում օպերացիան. տխուր պատմություն

Հայաստանի խորհրդարանի մէջ տեղի ունեցած փողոցային ծեծվըտուք - ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ -

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – Հարսանիք ԱԺ-ում օպերացիան. տխուր պատմություն – Հարսանիք ԱԺ-ում օպերացիան. տխուր պատմություն

08.05.2020 | Ներքին կյանք | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

– ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:

ԿԵԱՎՈՒՐ-երը ԵՒ ՄԵՆՔ:

ԴԵՊԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՆՕՐԱՆ «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք, Շուշիի ազատագրության օրը, իհարկե բոլորովին այլ առիթով: Թեեւ, արտերկրի լրատվամիջոցների համար, որոնք թերեւս կտարածեն կադրերը, հնարավոր է ասել, որ հաղթանակի տոնի առիթով ԱԺ-ում խորհրդարանականները պարզապես բեմադրել են Հարսանիք լեռներում օպերացիան: Առավել եւս, որ ամեն տարի օպերացիան այսպես ասած բեմականացվել է Շուշիի մատույցներում՝ Տոնի առիթով, ու քանի որ այս տարի արտակարգ դրություն էր՝ օպերացիան բեմականացվել է Հարսանիք ԱԺ-ում տարբերակով:

Եթե լուրջ, ապա Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջեւ ծեծկռտուքը բավական տխուր է, հաշվի առնելով նաեւ այն, թե դրան ինչպիսի խանդավառությամբ միացան նաեւ այլ պատգամավորներ:

Մի քանի ամիս առաջ քրեական ենթամշակույթի մասին հայտնի օրինագծի քննարկմանը խորհրդարանի դահլիճում այդ ենթամշակույթի դրսեւորումով աչքի ընկան մի խումբ ԲՀԿ պատգամավորներ՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո նրա հետ հարաբերություններ պարզելու փորձով:

Մայիսի 8-ին ԲՀԿ-ն «հանգստանում» էր եւ հանգստացնում Իմ քայլը խմբակցության պատգամավորներին, որոնք այսօր ինչ որ իմաստով ԲՀԿ-ին ցույց տվեցին, որ մեծամասնություն կարող են լինել բոլոր առումներով: Իհարկե, խոսքը չի կարող վերաբերել ամբողջ խմբակցությանը, բայց բանն այն է, որ Ծառուկյան խմբակցության դեպքում էլ խոսքն ամբողջի մասին չէ, եւ ընդհանրապես, խոսքը երբեք չի լինում ամբողջի մասին, բայց դա չի նվազեցնում ամբողջի պատասխանատվությունը:

Իսկ պատասխանատվությունն այդ իմաստով ամենաբարձր՝ քաղաքական ուժի առաջնորդի մակարդակով է:

Հայաստանում քաղաքական մշակույթի, բովանդակության, դրա արդիականացման մասին խոսակցությունը թերեւս քաղաքականությունից էլ հին խոսակցություն է: Միջադեպեր լինում են իհարկե գրեթե բոլոր խորհրդարաններում, ինչը սակայն բացարձակապես չի կարող լինել թե արդարացում, թե մխիթարություն:

massacre in Maragha

www.lragir.am/2020/05/08/544529/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail