Եվրոպական հեռուստաալիքն այժմյան Թուրքիայի արևելքը ներկայացրել է որպես Հայաստան
08 Մայիս 2020 – ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ: – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՄ:
Թուրքական լրատվամիջոցները դժգոհ և դժկամ շեշտադրումներով անդրադարձել են պատմության անցքերը լուսաբանող եվրոպական «Viasat History» հեռուստաալիքի եթերին՝ համարելով այն «սկանադալային»։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանակալի իրադարձությունները» անվամբ հաղորդման ժամանակ ցուցադրված քարտեզում ներկայիս Թուրքիայի արևելքը ներկայացվել է որպես Հայաստան։ Ընդ որում այդ հաղորդումը մի քանի անգամ եթեր է հեռարձակվել շաբաթվա տարբեր օրերին և ժամերին։
Թուրքիայում մտահոգված են այն փաստով, որ նաև թուրքերեն հեռարձակվող և նման հաղորդում պատրաստած տվյալ հեռուստաալիքը ունի բավականին բարձր վարկանիշ և բավականին մեծ լսարան։
«Modern Times Group» (MTG) հոլդինգի շրջանակներում գործող «Viasat History» ալիքը Եվրոպայի տարածքում ունի շուրջ 91 միլիոն բաժանորդ։ Այն տարածված է նաև Աֆրիկայի, Ասիայի երկրներում և ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ բաժանորդներ ունի աշխարհի 37 երկրում։
Աղբյուր` Ermenihaber.am
ermenihaber.am/am/news/2020/05/08/Թուրքիա/182960