Ձերբակալվել է Վահան Շիրխանյանը

19 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2015

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով, 19.12.2015թ.-ին ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Գրիգորի Շիրխանյանը, որը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օռենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Նշենք, որ Արթուր Վարդանյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Նորք Մարաշում վնասազերծված զինված հանցախմբի ղեկավարն է:

http://www.lragir.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail