Ինչպիսի պայմաններում է ապրում Արարատ քաղաքի բնակիչ Ալավերդյանների ընտանիքը

Պարոն Շանթ Ոսկերիչեանը իր սաներու այցելելու ընթացքին: ՀՈԿՏԵՄԲԵՐ 2013 Արարատ քաղաք, ՀԱՅԱՍՏԱՆ

Արմենակ Հարմադանյանը Հույս Արցախի և Հայաստանի երեխաներին հիմնադրամի տնօրենն է և արդեն մի շարք ընտանիքների աջակցութւոն է ցուցաբերել: Ընտրում են սոցիալապես անապահով ընտանիքիներ, որտեղ կան երեխաներ և ծրագիր հայտարարում, հավաքում անհրաժեշտ գումարը որևէ խնդիր լուծելու համար և այդ ընտանիքին աջակցում սննդի, կացարանի կամ մեկ այլ կարիքի տեսքով:

Արարատ քաղաքի Տպագրիչների 3 հասցեում բնակվող Ալավերդյանների բազմազավակ ընտանիքը օգնություն ստացող ընտանիքներից մեկն է:Սոֆիկ Ալավերդյանը ստանում է 47 000 դրամ նպաստ, չունի աշխատանք, ոտքերի խնդիրներ ունի, չի կարողանում աշխատել: Ապրում են վթարային շենքում, որտեղ անձրևների գալուն պես խոհանոցը ամբողջությամբ թրջվում է, հատակը քանդված է, լուսամուտներին ապակիներ չկան:Արմենակ Հարմադանյանը այս օրերին Հայաստանում է և այցելեց Ալավերդյանների ընտանիքին՝ տեղեկանալու, թե ինչ վիճակում են ապրում, ինչի կարիք ունեն:

Հիմնադրամի կայք-էջում տեղադրված են նրանց աշխատանքները, հաշվետվությունները և հետագա արվելիք ծրագրերը (www.asso-eea.com):

Թեհմինե Ենոքյան

www.lragir.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail