Ոմանք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան

Ոմանք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել. Նիկոլ Փաշինյան

16.05.2020 | Ներքին կյանք | Lragir.am:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

«Ես մի միտում եմ նկատում՝ ոմանք փորձում են Հայաստանի օրինական ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ կաշկանդել՝ անընդհատ ասելով, վայ, էս ի՞նչ ա կատարվում»,- այսօրվա ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ Ղարաբաղի հարցի հիմքում կա դրված մեկ սկզբունք՝ որևէ բան որոշված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ:

«Բանակցային սեղանի շուրջ ամենատարբեր մարդիկ են նստած, կարող են հնչեցնել ամենաընդունելիից ամենաանընդունելի գաղափարներ: Եվ ի՞նչ, ուզում են այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ այնքան կաշկանդեն, որ Հայաստանի ներկայացուցիչները ականջները փակեն, ասենք՝ մենք չենք լսում կամ թողնեն փախնե՞ն բանակցությունների սեղանի մոտից:

Ղարաբաղի հարցի լուծողը հայ ժողովուրդն է, և ես մեր սկզբունքները բազմիցս հրապարակել եմ: Եվ մենք կաշկանդված չենք լինելու բանակցային սեղանի շուրջ, բանակցային սեղանի շուրջ կարող են հնչել ամենատարբեր գաղափարներ, որովհետև մեր խնդիրը այն է, որ գտնենք փոխադարձաբար ընդունելի լուծում: Իսկ գտնել նշանակում է փնտրել:

Իսկ փնտրել նշանակում է խոսել, իսկ խոսել նշանակում է՝ վստահ լինել, որ պատկերացնում ենք ինչ ենք ուզում և վստահ լինել սեփական ուժերին: Եվ վստահ լինել, որ ունենք ժողովրդի մանդատը՝ բանակցելու:

Մենք դրանում վստահ ենք, և բանակցություննեի սեղանի շուրջ, այդ թվում՝ հայաստանյան որոշ ուժեր մեզ չեն կարողանալու կաշկանդել»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ բազմիցս արտահայտել են իրենց կարծիքը նաև այն մասին, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին շատ էական և կարևոր է:

«Մենք չենք պատկերացնում լուծում առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության: Խոսքն այն մասին է, որ մեզ Արցախին չի հաջողվել վերադարձնել բանակցային սեղան այնպես, ինչպես չի հաջողվել բանակցային սեղան վերադարձնել վերջին 22 տարում, երբ 1998 թվականին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց:

Եվ 22 տարի ԵԱՀԿ Մինսկի խումբը, ամբողջ միջազգային հանրությունը աշխատել է այդ սկզբունքով, եղել է լռելյայն կոնսենսուս, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ չլինի:

Սա իր հետ բերում է որոշակի բարդություններ, մեր պատկերացումն այն է, որ Արցախի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների:

Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,- ասաց նա:

ՄՇԱԿՈՅԹ-Ավանի Կաթողիկե տաճարը կառուցվել է Զ դարի վերջին

www.lragir.am/2020/05/16/546924/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail