Սևակ Արծրունի. Ինքնակոչ կազմակերպությունները կարող են վտանգել մեր պահանջատիրությունը

Սևակ Արծրունի

Սևակ Արծրունի. Ինքնակոչ կազմակերպությունները կարող են վտանգել մեր պահանջատիրությունը

Կիրակի, Ապրիլի 5, 2015:

(Վերադարձուած արխիւներ – Archives retournées – Returned Archives:lousavor-avedis.org/?p=)

Սևակ Արծրունի

Վերջին շրջանում ստեղծված Արմտյան Հայաստանի Ազգային ժողով, Կառավարություն և մի շարք այլ ոչ հասկանալի կազմակերպություները ինքնակոչ են և կարող են վտանգել մեր պահանջատիրությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևմտահայերի ազգային համագումարի խորհրդի անդամ Սևակ Արծրունին:

«Հայաստանի իշխանությունները պետք է մտածեն այդ ուղղությամբ, քանի որ ինքնահռչակ գործունեությունը վտանգավոր նախադեպ են որով այդ կազմակերպությունները կարող են շահագործվել Թուրքիայի կողմից»,- ասաց բանախոսն՝ ավելացնելով.

«Այսպիսի կազմակերպությունները սխալ են տակտիկական առումով, և չեն կարող Սահմանադրության և միջազգային օրենքների հիման վրա իրենց վրա վերցնել տարածքային ամբողջականության պահանջատիրությունը»:

Սևակ Արծրունու խոսքով՝ Արևմտահայության ազգային համագումարը Հայոց ցեղասպանության և արևմտահայության իրավական, պատմական նկատառումների մասին հուշագիր է ներկայացրել, որն ուղարկվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին.

«Հուշագրի հիմնական գաղափարը սա է՝ մենք շարունակելու ենք բնակվել մեր հայրենիքում: Այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում 2 միլիոն արևմտահայ է ապրում, թե որքան հայ կսկսի ապրել այդ տարածքներում՝ մեր պայքարը ցույց կտա: Այնտեղ, որպես հայ ապրել այսօր հնարավոր չէ:

Այնտեղ ապրող հայերը մշակութային և քաղաքական ինքնության իրավունքից զրկված են, ապրում են հիմնված պատմական հիշողության վրա: Մեր պահանջն է, որ Թուրքիայում արևմտահայերին իրենց հայկական ինքնությամբ ապրելու հնարավորություն տան»,- ասաց Սևակ Արծրունին՝ ընդգծելով, որ ներկայացված հուշագիրը պատրաստ է նաև իրավական գործընթացների:

04.04.15, 14:49

Սևակ Արծրունի

aysor.am/am/news/2015/04/04/Սևակ-Արծրունի/930351

Facebooktwitterredditpinterestlinkedinmail