Հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ 33, թիվ 34 հրամանագրերը (06.04.2015) ասորիների եւ հույների ցեղասպանությունը

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ( ԽՈՐՀՐԴԱՐԱՆ)

Հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ 33, թիվ 34 հրամանագրերը (06.04.2015) ասորիների եւ հույների ցեղասպանությունը դատապարտելու մասին,

07.04.2015 – //gov-wa.info// –

առաջնորդվելով՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» եւ «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիաների հոդվածների պահանջներով,

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) դատապարտում է թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից 1915-1923 թթ. իրականացված ասորիների եւ հույների ցեղասպանությունը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) զորակցում է բարեկամ ժողովուրդներին նրանց իրավունքների պաշտպանության հարցերում եւ աջակցում ցեղասպանության հետեւանքների վերացման ու արդարության հաստատման գործում:

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

07.04.2015 թ.

Facebooktwitterredditpinterestlinkedinmail