«Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին հակադրելու բոլոր փորձերն իզուր են». ՀՀ վարչապետ

«Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին հակադրելու բոլոր փորձերն իզուր են». ՀՀ վարչապետ

22 մայիսի, 2020, Քաղաքական:

Տարիներ առաջ՝ դեռևս ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում Արցախ կատարած մի այցի ժամանակ, այսպիսի հայտարարություն եմ արել. «Արցախը մեր անցյալի և ապագայի մասին մտածելու լավագույն տեղն է, և սրա համար, իմ կարծիքով, գոյություն ունի շատ կոնկրետ պատճառ»:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 21-ին ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված միջոցառման ժամանակ հնչեցրած ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա իր խոսքում ընդգծել է. «Արցախը մեր հայրենիքի միակ հատվածն է, որտեղ մեզնից յուրաքանչյուրի տեսադաշտը կարող է լինել անսահմանափակ, մեր հայրենիքի միակ հատվածն է Արցախը, որտեղից առանց հատուկ տեխնիկական ջանքերի կարելի է տեսնել հորիզոնը, որովհետև այստեղ լեռները մեզ չեն փակում աշխարհից և այստեղից երևում է անվերջանալի հորիզոնը:

Մեր իրականության մեջ ընդունված է արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումը համարել արցախահայության փրկությունը ֆիզիկական բնաջնջումից, ազատամարտի բերած շոշափելի նվաճումները՝ ի դեմս այսօրվա Արցախի և Հայաստանի Հանրապետության:

Բայց, իմ կարծիքով, նույնքան կարևոր է փիլիսոփայական, հայեցակարգային նվաճումը, որ մենք ունեցել ենք Արցախյան ազատամարտի արդյունքում. դա հասանելիությունն է հորիզոնին, դա անսահմանի հետ սահմանակից դառնալն է:

Անսահմանափակ տեսադաշտն ինձ համար մտքի անսահմանության, նոր մտածողության խորհրդանիշն է, մտածողություն, որն այլևս պարփակված չէ նեղ կիրճերի, լեռնանցքների, սարահարթների սահմաններում:

Իմ համոզմունքն այն է, որ Արցախյան ազատամարտի ամենակարևոր նվաճումն ինքներս մեզ նորովի ընկալելու, նորովի մտածելու, նոր մտածողությամբ առաջնորդվելու և առաջնորդելու հնարավորությունն է: Իմ պատկերացմամբ, ահա, արցախյան ազատամարտի ամենամեծ նվաճումը մեր ազգային մտածողության փոփոխությունն է»:

Ըստ Ն. Փաշինյանի՝ մտածողության փոփոխությունը միշտ և բոլոր տեղերում տեղի է ունենում շատ դանդաղ, անտեսանելի, բայց սովորաբար, մի որևէ պահի, մի որևէ կետի ունենում է վառ և պատմական արտահայտություն և 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն այդպիսի արտահայտությունն էր՝ մտածողության այն փոփոխության, որ հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ մեկնարկել է Արցախյան ազատամարտի հաղթանակով:

Արցախյան ազատամարտն իր հերթին մեկ ուրիշ՝ 1988 թվականին Հայաստանում և Արցախում մեկնարկած՝ բովանդակության և էության մեջ ժողովրդավարական հեղափոխության, Ղարաբաղյան շարժման արդյունք էր, որն իր հերթին բերեց ազգային մտածողության այնպիսի փոփոխության, որը հնարավոր դարձրեց Արցախյան ազատամարտը:

«Այս ամենն ասում եմ մի շատ կարևոր արձանագրում անելու համար. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն Արցախյան ազատամարտին, նրա նպատակներին ու էությանը, նրա երազանքներին ու արժեքներին հակադրելու բոլոր փորձերն իզուր են և ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը»,-ավելացրել է ՀՀ վարչապետը:

Artsakh sends notifications to UN and Council of Europe

artsakhpress.am/arm/news/126506/och-brni-tavshya-zhoxovrdakan-hexapokhutyunn-arcakhyan-azatamartin–hakadrelu–bolor-pordzern–izur–en-hh–varchapet.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail