Չեխիայի Սենատը մարդկայնության դեմ նացիստական հանցագործությունները եւ Հայերի ցեղասպանությունը դատապարտող ​​բանաձեւ ընդունեց

Czech Senate condemns Armenian Genocide, Nazi crimes against humanity

Չեխիայի Սենատը մարդկայնության դեմ նացիստական հանցագործությունները եւ Հայերի ցեղասպանությունը դատապարտող ​​բանաձեւ ընդունեց, Կատերինա Այզպուրվիտ,

20.05.2020

Չեխիայի Խորհրդարանի Վերին պալատը մարդկայնության դեմ նացիստական հանցագործությունները եւ Հայերի ցեղասպանությունը, տեղի ունեցած 1915 թ․ Օսմանյան կայսրության մեջ, դատապարտող ​​բանաձեւ ընդունեց։

Սենատը միաժամանակ մատնանշեց աշխարհի ցանկացած մասում ազգային կամ կրոնական հողի վրա մարդկանց ոչնչացման անթույլատրելիությունը:

Բանաձեւն ընդունվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի կապակցությամբ, Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի առաջարկով:

Միեւնույն ժամանակ, Վերին պալատը մերժեց քաղաքացիական դեմոկրատների կուսակցությունից սենատոր Թոմաս Իրսայի առաջարկությունը՝ դատապարտելու քրիստոնյաների հետապնդումները նույնպես մեկ այլ կրոնի գերիշխող երկրներում։

Աջակցություն չստացավ նաեւ TOR-09 փոխնախագահ Թոմաս Չեռնինի առաջարկը՝ դատապարտել նախկին ԽՍՀՄ երկրներում կոմունիստական բռնաճնշումները: Այս լրացումները, ըստ Միլան Շտյեխի, չեն համապատասխանել բանաձեւի հայեցակարգին:

(Ռուսերենից թարգմանությունը մերն է։)
Сенат Чехии принял резолюцию, осуждающую преступления против человечности нацистов и Геноцид армян, 20․05․2020

Czech Senate condemns Armenian Genocide, Nazi crimes against humanity

https://www.radio.cz/ru/rubrika/novosti/senat-chexii-prinyal-rezolyuciyu-osuzhdayushchuyu-prestupleniya-protiv-chelovechnosti-nacistov-i-genocid-armyan

//gov-wa.info/?p=5768&lang=hy

Facebooktwitterredditpinterestlinkedinmail