1918 թ. մայիսյան հերոսամարտերին ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել Ջհանգիր աղայի ու Ուսուբ բեկի եզդիական միավորումները

1918 թ. մայիսյան հերոսամարտերին ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել Ջհանգիր աղայի ու Ուսուբ բեկի եզդիական միավորումները

1918 թ. մայիսյան հերոսամարտերին ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել Ջհանգիր աղայի ու Ուսուբ բեկի եզդիական միավորումները

25 ՄԱՅԻՍ 2020 – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:

Բարեկամ ժողովուրդ, հարազատ ժողովուրդ

ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ

1918 թ. մայիսյան հերոսամարտերին ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել Ջհանգիր աղայի ու Ուսուբ բեկի եզդիական միավորումները։ Հազարավոր եզդիներ համալրել են հայկական հեծելազորը: Նախքան Դրոյի Բաշ-Ապարանի ճակատի հրամանատարությունն ստանձնելը (1918, մայիսի 23)՝ օսմանյան կանոնավոր զորքերին դիմակայել են եզդիական հեծյալ գնդերը եւ աշխարհազորը:

Երեւանի «Աշխատանք» օրաթերթը 1918թ. հունիսի 8-ին գրել է. «Չենք կարող առանձին գոհունակությամբ չհիշատակել եզդիներու ցեղապետ Ջհանգիր աղայի գնդի խիզախ ու անվեհեր ճակատամարտերը գեներալ Սիլիկյանի զորամասերու հետ, անոնց կողքին եւ առաջին գիծերուն վրա: Ջհանգիր աղայի մասնակցությունը վճռական նշանակություն ունեցավ փախստական ու տեղական ժողովրդի ճակատագրի վրա»:

ՀՀ վարչապետ Սիմոն Վրացյանի խոսքերով՝ «եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության և ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»: Ջերմ ու բարեկամական հարաբերություններ են եղել Զորավար Անդրանիկի ու Ջհանգիր աղայի միջեւ:

Զորավար Անդրանիկ եւ Ջհանգիր աղայ

Մայիսյան կռիվների մասնակից Ուսուբ բեկը 1896 թվականից եղել է Այսրկովկասի եզդիների առաջնորդը, Հայաստանի Առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր: Միացել է 1921թ. փետրվարի 18-ին բոլշևիկների դեմ բռնկված համաժողովրդական ապստամբությանը, որի պարտությունից հետո՝ կառավարության ու զորքի հետ անցել է Սյունիք: Միանալով Նժդեհի քաջերին՝ մասնացել է ռուս-թաթարական զորքերի դեմ Լեռնահայաստանի մղած կռիվներին: Նույն թվի հուլիսին Ուսուբ բեկը Նժդեհի հետ անցել է Իրան:

Հավատալով բոլշեւիկների խոստումներին՝ 1921թ. աշնանը վերադարձել է Հայաստան, հայրենի Շամիրամ գյուղ: 1929-1932 թթ. ենթարկվել է հալածանքների, աքսորի ու բանտարկության: 1932թ. ամռանը կալանքից ազատվել է, երկու տարի անց՝ մահացել:

1938 թ. Ջհանգիր աղան աքսորվել է Սիբիր, իսկ 1943-ին Սարատովի բանտում կնքել մահկանացուն:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Ուսուբ բեկ

Facebook-Arshaluis Zurabyan

Facebooktwitterredditpinterestlinkedinmail