ԴՐՈ՛ ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱԵԱՆ – Ու կար մի սրբութիւն, մի խոնարհութիւն մի խորան՛ որու անունն էր երկիր Հայաստան ու ժողովուրդ նայիրեան
31 ՄԱՅԻՍ 2020
ԴՐՈ՛ ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱԵԱՆ:
Մի անուն որի անուան յիշեցումն անգամ շատ մարդու մօտ սարսափ կառաջացնէր ,իսկ շատին՛ շատ շատին մօտ՛՛ յարգանք ՛հպարտանք, զմայլանք:
Մի անուն որից բռնկող «արհաւիրքին» վկան են եղած ոստիկաապետներ, հայու դավաճաններ մինչեւ ցարն:
Անուն որն արդարօրէն պիտի որակուէր քաջերին քաջն, հսկանների հսկան, անպարտելիներին անպարտելին:
Դրօն ,փաստօրէն սասափազդու Դրօն էր հազիւ 18 տարեկան հասակի ,երբ իրեն վստահուած ձեռնառումբուվ զգետնած էր Բագուի կառավարիչ Նակաշիցէն:
Ան Դրօ էր ,այն օրից երբ հայ Թաթարական կռիւներին ան, որպէս ոչ նուազ սարսափ ու դուման՛ ինքնին Նիկոլ Դումանի աչքին էր ընկած :
Ան Դրօ էր, երբ կամաւոարական գնդի գլուխ, բոլորից առաջ Վանն պաշարած թուրք զօրքերի շղթան էր ճեղքած :
Ան Դրօ էր, երբ հզօրագոյն ցարին իր հիւանդու անկողնից իսկ ,հայ կամաւորի հանդէպ հիացմունք ու յարգանք էր պարտադրած:
Իրաւ թէ Դրօն անմրցելին էր:
Չկար մի յանձնառութիւն որ Դրօն ստանցնած ըլլար ու այդ մէկն յաջողութեամբ պսակուած չըլլար:
Չկար մի թերոր որի գործադրումից ետք Դրօն ատրճանակն ձեռին ,յաջորդ յանձնառութեան չի ներկայանար:
Չկար մի ճակատամարտ ու տեղից Դրօն յաղթական շքերթով տուն չդառնար:
Վերջապէս չկար մի յանձնառութիւն թէկուզ Թիֆլիսի դարպասների խորտակում, որից Դրօն ճակատաբաց Երեւանի դարպասներին չերեւար:
Արդարեւ սա մարդն ինչն՞ չէր ըրած իր փոքր ածույի համար ինչն՞ չէր զոհած, ինչն՞ չէր նուիրաբերած:
Մի տեղ ծառայած էր Ռուսի բանակին, ապա Ապարաններում խրամատն ու մրրիկածին երիվարն էր դարձած իր տեսականիին ու վերջապէս մինչեւ մի տեղ՛:
Մի տեղ ,ան՛ վասն նոյն ածույին , վերցուցած էր տարազն այդ օրին աշխարհն ահեղող գերման հրէշին:
Մի պահ որպէս այդպիսին խորհրդայիններն նրան յոշոտելու փորձն կատարեցին, աւելին ուշ որպէս գերման գործակալ ամերիկացիներին «բախտն» ընկաւ ու քաջերին քաջն անոնց ափն ընկաւ:
Այսուհանդերձ շուտով անոնք համոզուեցին որ Դրօն հայու ՛մինչեւ մարդու՛ իւրայատուկ տեսականի է:
Այնպիսին տեսականի , որուն որպէս գերման գործակալ դատել կարելին չէ, քանզի թէկուզ գերման դրօշի ներքեւ տողանցած՛ այնուհետեւ ան միայն ու միայն հայու ,միայն իր հարազատին էր ծառայած:
Թէկուզ գերման բանակի շարքերուն ,ան խորհրդային շարքերին ծառայող հայ բանակայիներու կեանքին ու փրկութիւնն ապաստանն ու ապաւէնն էր դուրս եկած:
Ամերեկացիք մի պահ շշմած ազատ արձակեցին Դրօն:
Արձակեցին ու որպէս հասկացողութիւն ,անհասկնալի Դրօյին այդ ազատութեան զուգահեռ նաեւ ազատութիւն պարգեւեցին աւելի քան քսան հազար խորհրդահայ բանակայինի:
Դրօն՛՛ հայն , չկարողացան ըմբռնել նաեւ Նացիներն ,նաեւ Մասոններն, որոնցից մին ըլլալու մասին շատն շաղակրատեցին շատեր:
Չմբռնեցին մինչեւ Պորլշեւիկներն:
Այնուհետեւ մի բան յստակն էր Դրօյի գծով ու աւելին պրպտելն անիմաստ էր ու կեանքն սա մարդու վկան էր անոր:
ՄՐՐԿԱԾԻՆ ԴՐՕՅԻ համար կար մի առաքելութիւն ՛անուն հայ յեղափոխական դաշնակցութիւն:
Ու կար մի սրբութիւն, մի խոնարհութիւն մի խորան՛ որու անունն էր երկիր Հայաստան ու ժողովուրդ նայիրեաՆ:
FACEBOOK-Serop Sahagian-Facebook.com/photo.php?fbid=1742764749202828&set=a.228013960677922&type=3&theater