Ուժի լեզվով չհամարձակվեք խոսել մեզ հետ. Արայիկ Հարությունյանը՝ Իլհամ Ալիևին

Արցախի Հանրապետութեան նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեան

Ուժի լեզվով չհամարձակվեք խոսել մեզ հետ. Արայիկ Հարությունյանը՝ Իլհամ Ալիևին

29 մայիսի, 2020, Քաղաքական:

Արցախի Հանրապետութեան նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հայտարարությանն ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ, չցանկանալով որևէ կերպ վիրավորել Ադրբեջանի նախագահին, դա վայել չէ քաղաքական գործչին:

«Եթե ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն եք ընտրել, ապա մենք պատրաստ ենք: Պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են լինելու: Այն, ինչ ունեցել ենք 1994 թվականին, կունենանք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել: Դուք հնարավորություն ունեք Ձեր «պատմական անճշտությունները» շտկելու, սակայն Ադրբեջանի համար դա լինելու է կործանարար»,- նշել է Ա. Հարությունյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան հայտարարել է, որ ուժի լեզվով երբևէ չհամարձակվեն խոսել Արցախի հետ: «Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային ճանապարհով հարցի տրամաբանական լուծմանը:

Իսկ այն հայտարարությունը, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է լուծվի միայն փուլային տարբերակով, կարող եմ ասել, որ, իհարկե, կարող է լուծվել, սակայն միայն մի տարբերակով. առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, իսկ երկրորդ՝ անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո բանակցություններ»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

The newly elected President of the Artsakh Republic Arayik Haroutiunian

artsakhpress.am/arm/news/126897/uzhi-lezvov-chhamardzakveq-khosel-mez-het-arayik-harutyunyany-ilham-alievin.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail